21:10 21.04.2023
Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել են բավական բարձր մակարդակով. Հայաստանի կողմից արտաքին գործերի նախարարն էր ներկայացնում, Հնդկաստանի և Իրանի կողմերը ներկայացնում էին համապատասխան պրոֆիլային վարչությունների պետերը:
Պաշտոնական մամլո հաղորդագրությունում ասվում է, որ քննարկվել են տնտեսությանը, կոմունիկացիաներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Պարզ է, որ գլխավոր քննարկված խնդիրը Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ էր:
Դեռևս հոկտեմբերի 21-ին Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը Երևանում ակնարկեց, որ շուտով, հավանաբար նման եռաչափ ձևաչափով պլատֆորմ կստեղծվի, որի գլխավոր նպատակը հենց այս տրանսպորտային միջանցքի նախագծի քննարկումն է և իրականացումը: Բայց նաև ասել է, որ այս ձևաչափում այլ հարցեր ևս կքննարկվեն:
Հայաստանն այդ իմաստով հետևողական է և անգամ ուշադրություն է դարձնում արդեն դետալների վրա: Օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստան կատարած իր այցի ընթացքում այցելել էր Հնդկաստանի խոշորագույն Մումբայ նավահանգիստ, իսկ դրանից հետո Հայաստանի դեսպանը Իրանում այցելեց Չաբահար նավահանգիստ: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ այս տրանսպորտային միջանցքը պետք է կապվի հենց այս երկու նավահանգիստների միջոցով»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Տրանսպորտային միջանցքից բացի այլ հարցեր կա՞ն, որ կարող են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնել.
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...