19:35 18.04.2023
Գյումրիի Տերյան փողոց- Հաղթանակի պողոտա հատվածում տեղադրված արգելափակոցներն ու ճանապարհային նշանները զգուշացնում են, որ փողոցը երթևեկության համար միակողմանի փակ է։ Սկսվել են փողոցաշինական աշխատանքները, կատարվում էր ասֆալտաշերտի ֆրեզավոում։
«Մենք նախատեսել էինք փողոցի մի հատվածը՝ Տերյանից մինչև Սպանդարյանի խաչմերուկ ամբողջությամբ փակել, բայց նպատակահարմար գտանք, որ հնարավոր է մասամբ փակելով դեռ աշխատանքները շարունակել։ Էս հատվածը երբ վերջացրեցինք, արդեն փողոցը ամբողջությամբ կփակվի, քանի որ պիտի փորվի, էքսկավատորները աշխատեն, իսկ երթևեկությունը աշխատանքներին կխանգարի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Հիմնանորոգվող փողոցն ամբողջությամբ փակելու դեպքում տրանսպորտային միջոցների համար շրջանցիկ փողոց կդառնան հարակից Սունդուկյան և Սպանդարյան փողոցները։ Հաղթանակի պողոտայի հիմնանորոգումը Համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրում է, իսկ շինարարության ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է։
Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, նոր եզրաքարերի տեղադրումից հետո մայթերը կսալիկապատվեն, փողոցը կունենա նոր լուսավորության համակարգ, որը լինելու է ստորգետնյա։ Հիմնանորոգումից հետո կփոխվի Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթևեկությունը, այն կդառնա օղակաձև։
«Փողոցի մեջտեղում նախատեսված է շրջանաձև հատվածի կառուցում, ոնց որ այս պահին ունենք Գարեգին Նժդեհի հրապարակում։ Այս կերպ կարգավորվելու է երթևեկությունը։ Փոփոխությունը հստակեցված, համաձայնեցված է ГАИ վարչության հետ, փորձաքննություն անցել է և արդեն նախագծում կա»,-մանրամասնում է Սուրեն Ջանոյանը։
Աշխատանքների մեկնարկը տրված է նաև Համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրում ընդգրկված Չայկովսկի և Խանջյան փողոցներում, իսկ պատմական միջուկում ՝ Սլաբոտկա թաղամասում, շինարարությունը կսկսվի մի քանի օրից։
Ալեքպոլյանն միջավայրին բնորոշ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրում են Տերյան,Աճեմյան, Ջիվանի և Հանեսօղլյան փողոցները, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ավարտված են։ Նեղլիկ փողոցներից երկուսը կլինեն ասֆալտային շերտով, իսկ երկուսում պատմական միջավայրը պահպանելու համար կվերականգնվի բրուշատկաներով ծածկաշերտը, հին սալաքարերը կփոխարինվեն նորերով։
Սլաբոտկա թաղամասի որոշ փողոցներում աշխատանքների ավարտից հետո ևս երթևեկության կարգը կփոխվի, կդառնա միակողմանի։ Համաշխարհային բանկի ծրագրում թերևս ամենածավալայինը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակի շինարարությունն է, որտեղ կվերականգնվեն նաև պուրակի շատրվաններն ու ջրավազանը, նախատեսվում է տեղադրել ժամանակակից բազմաֆունկցիոնալ ջրարձակիչ համակարգեր։
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...