Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցներից մեկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցներից մեկում

18:40 22.08.2018

Անցած գիշեր փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքում։  Երկհարկանի շենքի բնակարաններից մեկի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, վնասել առաջին հարկի բնակարանի առաստաղը, մյուս բնակարաններում էլ ցնցումից քարաթափումներ են եղել։

 

Երկհարկանի շենքը գտնվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում, ինչը նշանակում է, որ պահպանության խնդիրը քաղաքապետարանի պարտավորությունն է, բայց  բյուջեի սուղ լինելու պատճառով աշխատանքներ չեն տարվում։

Հերթական փլուզումից հետո քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանը SHANTNEWS.am-ի թղթակցին խոստացել է բնակիչների տարհանման հարցը քննարկման դնել, որից հետո միայն շենքի ամրացման համար ծրագրեր են մշակելու։

Հանեսօղլյան 22 շենքում սա փլուզման առաջին դեպքը չէ: Շենքը 109 տարեկան է ու վթարային: Կանգուն մնացել է միայն մի հատվածը: Նախկինում այստեղ բնակվել է 18 ընտանիք, շատերը լքել են բնակարանները:

Շենքի առաջին բնակիչները 1909 թվականին գյումրեցի մեծահարուստ առևտրական Աղաբաբովի ընտանիքի անդամներն են եղել, հետո այստեղ են տեղավորվել ռուսական սահամանապահ ջոկատում հայ և ռուս ծառայողների ընտանիքները, իսկ 1988-ից հետո շենքում քիչ ընտանիքներ են մնացել:

Շենքի պատմությունն ու ճարտարապետությունը այն վերակառուցելու հիմք չեն հանդիսացել, միայն ընդգրկվել է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում: Սեյսմիկ ծառայության եզրակացությունն էլ կա, որ շենքը 4-րդ աստիճանի վթարային է, այսինքն՝ բնակության պիտանի չէ, բայց բնակիչներին տարհանելու առաջարկ չի էլ եղել:

Վերջին ուսումնասիրությունը սեյսմիկ կայանի մասնագետները 2002 թվականին են կատարել։ Գյումրիի քաղաքապետարանը հիմա նոր՝ փլուզումից հետո է խոստանում բնակիչների տարհանման հարցը քննարկել, ինչը սեյսմիկ կայանի՝ 16 տարի առաջ տված եզրակացությամբ էր անհրաժեշտություն:

Եթե քաղաքային բյուջեով հնարավոր չէ, ապա կդիմեն կառավարությանը, բայց բնակիչներին հաշվառելուց հետո: Իսկ հասցեատերերը քաղաքաշինության կոմիտեն ու նաև մշակույթի նախարարությունն են: Այս մասին մեր թղթակցին է փոխանցել «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:

Նշենք, որ այս վթարային շենքում բազմաթիվ հայկական ֆիլմեր են նկարահանվել: Հենց այս բակում է նկարահանվել  Ֆրունզիկ Մկրտչյանի ու Գալյա Նովենցի մասնակցությամբ հայտնի ֆիլմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP