Մանրամասներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մանրամասներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի վերաբերյալ

20:00 22.08.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպանն ու  համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

Պետրոսյանը նշել է, որ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչները օրեր առաջ պահանջել են իրենց փոխանցել 2014-2018 թվականների ամփոփաթերթիկները, մատյանների կրկնօրինակներն ու որոշ հաշվապահական փաստաթղթեր։

«Պահանջվող փաստաթղթերում շատ կոնկրետություն կար, իրենք կոնկրետ փաստաթղթեր են մեզնից պահանջել, որը ենթադրում է, որ որոշակի նախնական տեղեկատվություն են ունեցել»,- նշել է բուհի տնօրենի պաշտոնակատարը:

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վահե Միրզոյանը SHANTNEWS.AM-ի թղթակցին հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում ստացվել են տվյալներ այն մասին, որ ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի 24 ուսանողներ չեն ներկայացել դասընթացներին, բայց փոխադրվել են հաջորդ կուրս։ Հարցաքննվել է 5-6 ուսանող և բուհի մի քանի աշխատակից:

«Գործ հարուցելու համար անհրաժեշտ են բավարար հիմքեր, այսինքն՝ տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ, հետևաբար հարուցվել է քրեական գործ, առանց հիմքերի քրեական գործ չի հարուցվում»,- նշել է Վահե Միրզոյանը:

Բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը ծանուցումներ չի ստացել ու հարցաքննությունների չի հրավիրվել։ Նույնիսկ  հարուցված քրեական գործի մասին տեղյակ չեն եղել ու միայն համացանցից են իմացել դատախազության հաղորդագրության մասին։ Փաստաբանը նաև նշել է, որ հայտարարության մեջ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։

«Որոշման բովանդակությունը կոնկրետ պարոն Դավոյանի մասով նույնական է մեղադրանքին, այսինքն՝ քրեական գործի հարուցման մասին եզրահանգումներ են առկա անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, որը անմեղության կանխավարկածի խախտում է, ակնհայտ է, որ տրվել է գնահատական, այն էլ քրեական գործը հարուցելու որոշման մեջ»,- նշել է Արամայիս Հայրապետյանը:

Փաստաբանը նաև հավաստիացրել է, որ իր պաշտպանյալը պատշաճ ծանուցում ստանալու դեպքում պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին և չի խուսափում հարցաքննությունից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP