ԱՄՆ-ն իր հակառուսական պատժամիջոցները տարածելու է հայկական մի ընկերության դեմ. ի՞նչն է պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

ԱՄՆ-ն իր հակառուսական պատժամիջոցները տարածելու է հայկական մի ընկերության դեմ. ի՞նչն է պատճառը

21:30 13.04.2023

Հայկական ընկերությունը հայտնվել է օտարերկրյա իրավաբանական անձանց ցանկում, որոնք կենթարկվեն ամերիկյան պատժամիջոցների: Պատճառը Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն ապահովելն է:  Ի՞նչ ընկերություն է այն, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը տարածել է տեղեկություն այն 28 օտարերկրյա ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ռուսաստանյան պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տալու մեջ (ոչ միայն ռուսական, այլև իրանական պատժամիջոցները ևս):

Դրանք 10 երկիր ներկայացնող ընկերություններ են՝ իսպանական, սիրիական և մալթայական ընկերությունները մեղադրվում են Իրանին աջակցելու մեջ, իսկ չինական, թուրքական, էմիրաթական, ուզբեկական և հայկական ընկերությունները մեղադրվում են Ռուսաստանին աջակցելու մեջ:

Հայկականը «Տակո» ՍՊԸ-ն է, որը  գրանցված է Երևան, Գ. Նժդեհ փ. 17 շենք հասցեով: Մեղադրվում է նրանում, որ ռուսական ընկերություններին մատակարարում էր ապրանքներ, որոնք պատժամիջոցների ենթակա ցանկում էին, և ըստ էության, ընկերությունը գիտակցաբար էր դա անում:

Նշեմ, որ հայկականը «Տակո» ընկերությունը» ռուսաստանյան «Ռադիոավտոմատիկա» ընկերության գործընկերն է, իսկ ռուսական այս ընկերությունը արտադրում է հատուկ սարքավորումներ՝ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների համար, այդ թվում՝ ռազմական ոլորտի, տիեզերագնացության և ավիացիայի ոլորտի»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը չի հիշատակվում այն երկրների ցանկում, որոնք աջակցում են հակառուսական պատժամիջոցների շրջանցմանը: Ունի՞ արդյոք Հայաստանի կառավարությունը նման ռեէքսպորտը կանխելու արդյունավետ լծակներ:

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:13 22.11.2024

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

BACK_TO_TOP