Հայաստանում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Հայաստանում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա

16:36 13.04.2023

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը: Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։ Ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։

Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թթ. պետբյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։

«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել՝ նման նախագծեր ընդունելիս անհրաժեշտ է կենտրոնանալ այն մեթոդաբանության վրա, ըստ որի մի որոշումով հնարավոր լինի մի քանի հարցեր համակարգային լուծել:

«Դուք տեղյակ եք, որ նախկինում մեր կողմից կայացված որոշմամբ և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի: Սա շատ կարևոր է, որովհետև, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնաարդյունաբերության հիմնական ռեսուրսն է: Ցավոք, այն շահագործվել և էականորեն մաշվել է: Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ, այնուամենայնիվ, պետք է այդ գործառույթները և համակարգը ներդնենք իրատես ժամկետներում իրատեսական քայլերով, որպեսզի նաև բավականին մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնաարդյունաբերությունը չոչնչացնենք: Ահա, կարծում եմ՝ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան, որովհետև մեր մոտեցումն այն է, որ խեցգետնաբուծությունը պետք է այս ծրագրով քաջալերենք և աջակցենք, հատկապես այդ երկրորդային ջրերի վրա: Այսինքն՝ երբ ձկնաբուծարաններից ջուրը հեռանում է, այդ հեռացող ջրի վրա խեցգետնի արդյունաբերությունն այդպիսի պետական ծրագրով մենք խթանենք: Սրանով մենք մի քանի հարց ենք լուծում: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ բարձրորակ խեցգետին հնարավոր է ստանալ, ինչը շուկայում շատ շոշափելի և տեսանելի ապրանք է բարձր գնով: Սրանով մեր ջրի շահագործման շղթան կերկարացնենք և ավելացված արդյունքը կմեծացնենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ ծրագիրը կնպաստի նաև ձկնաբուծարանների արտադրողականության աճին: Այդ համատեքտում Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկրում, հատկապես սննդի արդյունաբերության, ժամանակակից ստանդարտների ներդրման կարևորությունը.

 «Նույն ձկնաարդյունաբերության ոլորտում, կարծում եմ՝ խնդիրներ ունենք, որոշակի մտահոգություններ են առաջանում համային որակների և այլնի հետ կապված: Մենք բոլոր այս ստանդարտները պետք է հետևողականորեն ներդնենք: Հույս ունեմ, որ մենք սրանով նաև արդյունաբերության մի շատ կարևոր ճյուղ ենք քաջալերում Հայաստանի Հանրապետությունում»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է պետական մի շարք ծրագրերի՝ «խելացի անասնագոմերի, «ինտենսիվ այգիների», պատշաճ տեմպով իրականացումը և նշել, որ անհրաժշետ է լավարկել դրանց բովանդակությունը և հեշտացնել իրագործման մեխանիզմները:

Վարչապետն անդրադարձել է նաև երաշտի խնդրին, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է առօրյա վերաբերմունքի փոփոխությունը՝ սկսած փողոցային ցայտաղբյուրներից:

«Փականներ պետք է դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ սուբվեցիոն ծրագրերից մեկով ջրի պակասի խնդիրը լուծելու համար Չիվա գյուղում իրականացվում է դեռ խորհրդային տարիներից կառուցված, բայց չօգտագործվող ջրամբարի վերանորոգումը։ Սակայն, ըստ վարչապետի, նման ծրագրերը բավարար չեն և պետք է անցնել ջրի խնայողության ռեժիմի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP