Նախագիծը և շինարարության մեկնարկի ժամկետները նախնական են․ Արթիկում կառուցվելու է նոր բժշկական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Նախագիծը և շինարարության մեկնարկի ժամկետները նախնական են․ Արթիկում կառուցվելու է նոր բժշկական կենտրոն

17:12 15.04.2023

Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման մեկնարկի ժամկետներ չկան,  կա միայն նախնական նախագիծ, ըստ որի ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ Նախատեսվում կառուցել եռահարկ բժշկական կենտրոն, որի ընդհանուր արժեքը, դարձյալ նախնական գնահատումներով,  8-9 միլիարդ դրամ է կազմում: Ֆինանսավորումը միայն պետական բյուջեից է։

Որպես տիպային կառույց, հիվանդանոցը մի քանի մասնաշենքերից է կազմված։ Ավելի քան 70 տարվա բուժհաստատությունը հիմնանորոգման չի ենթարկվել երբևէ, միայն մասնակի, կոսմետիկ վերանորոգումներով թաքցրել են խոնավությունից քայքայված պատերն ու առաջացած ճաքերը: Բժշկական կենտրոնը սպասարկում է  տարածաշրջանի մոտ 17 հազար բնակչի:

Հիվանդանոցի մի հատվածը պոլիկլինիկ ծառայությանն է: Շենքային պայմաններին մի կերպ հարմարված՝ բնակիչներին սպասարկում են օրվա մեծ մասը։ Թերապևտիկ, վիրաբուժական և ինֆեկցիոն բաժանմունքներից բացի, հիվանդանոցում գործում են տրավմատոլոգիայի  և անոթային վիրաբուժության ծառայություններ:

«Մենք ստացիոնարում ունենք 25 մահճակալ, հիմնականում սպասարկում ենք Արթիկի տարածաշրջանն՝ իր 23 գյուղերով։ Ասեմ, որ ծանրաբեռնված ենք աշխատում, քանի որ մեր հիվանդանոց են գալիս նաև հարևան Անիի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտից։ Գալիս են և՛ վիրահատությունների, և՛ ստացիոնար բուժման համար»,-նշում է Արթիկի ԲԿ-ի փոխտնօրեն Տիրուհի Քարտաշյանը։

Վեց վիրաբույժներով անհետաձգելի վիրահատությունների հետ տարեկան այստեղ կատարում են մի քանի հարյուր պլանային ու անգամ բարդ վիրահատություններ։ Կոսմետիկ նորոգումներով փակել են վիրահատարանների այն վատ վիճակը, որ կար մեկ տարի առաջ, բայց սարքավորումների հագեցվածության ու նեղ մասնագետների խնդիրը չի լուծվել:

«Անցած երեք  ամիսների ընթացքում կատարել ենք մոտ 300 վիրահատություն, բայց ունենք սարքավորումների խնդիր։ Օրինակ՝ վնասվածքաբանական, տրավմատոլոգիական վիրահատությունների համար մեզ պետք է  հատուկ ապարատ, որը շատ կարևոր է, որ կարողանանք ռենտգեն կոնտրոլի տակ վիրահատություն անենք։ Հիվանդները դժգոհում են, որ հիվանդանոցում չունենք ՄՌՏ հետազոտության սարք, ինչի պատճառով հիվանդները դիմում են  այլ բուժհաստատություններ»,- հիվանդանոցի խնդիրներից է խոսել վիրաբույժ Արտակ Աղաքարյանը։

Սարքավորումների, նեղ մասնագետների պակասի պատճառով տարածաշրջանի բուժառուները դիմում են Գյումրիի կամ Երևանի  բուժկենտրոններ: Դիմելիության ցուցանիշը հավանաբար կփոխվի, երբ շենքային պայմաններն այլ լինեն։ Արթիկում  նոր բժշկական կենտրոն կառուցելու ծրագրի մասին  առողջապահության նախարարությունը հայտարարեց  2022-ի աշնանը, որից հետո նախագծային աշխատանքներին ընթացք տրվեց։ Փաստաթղթային ձևակերպումներն առայժմ նախնական են, բայց շինարարության մեկնարկին սպասում են այս տարի։

«Ճիշտն ասած, ժամկետների հետ կապված դժվարանում եմ հստակ պատասխանել, որովհետև դա մեզանից չի կախված։ Նախահաշիվ  անողները մեզանից ինչ ուզում են, մենք շատ արագ ուղարկում ենք, փոխանցում  ենք, որպիեսզի ժամկետների հետ կապված որևէ խնդիր չունենանք։ Հուսանք, որ այս տարի կլինի, որովհետև բավականին մեծ ծավալի աշխատանք է, հետո պետք է մրցույթ հայտարարվի, որը բարդ գործընթաց է»,- նշում է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։

Միայն նախագծային աշխատանքներն արժեցել են 7 միլիոն դրամ, էսքիզն արդեն պատրաստ է, ներկայացվել է Արթիկի համայնքապետարանի հաստատմանը: Նախատեսվում է կառուցել եռահարկ, ժամանակակից առողջության կենտրոն, որտեղ կտեղակայվեն բոլոր բաժանմունքները, ինչպես նաև պոլիկլինիկ ծառայությունն ու Արթիկի մոր և մանկան կենտրոնը:

Նոր կառուցվող բժշկական կենտրոնի համար համայնքապետարանը տրամադրել է մեկ ու կես հեկտար տարածք, որտեղ իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ: Մինչ այդ տարածքային այլ տարբերակներ են քննարկվել, բայց վերջնական ընտրությունը կանգ է առել Լմբատ թաղամասի մոտակայքում գտնվող տեղանքի վրա, մասնագետները այս հարցում առաջնորդվել են մի քանի նախապայմաններով:

Նախագծի վերջնական հաստատումից հետո հնարավոր է նաև ծախսային մասի փոփոխություն կատարվի: Նախագծային աշխատանքների և շինարարության մեկնարկի նախնական ժամկետներից ենթադրվում է, որ Արթիկի հիվանդանոցը դեռ երկու տարի կշարունակի գործել հին շենքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP