Գյումրիում քննարկվել են աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում քննարկվել են աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունները

20:01 11.04.2023

Գյումրիում, Երևանում, Վանաձորում ու Աբովյանում կստեղծվեն աղբի տեսակավորման կետեր, որտեղ կառանձնացվեն կենցաղային ու շինարարական աղբը թղթից, ապակուց և այլ թափոններից, որոնք ենթակա են վերամշակման։ Սա  հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն է, որոնք նպատակ ունեն օգնել քաղաքների աղբահանությանը։

Այսինքն՝ աղբը պետք է տեղափոխվի արդեն տեսակավորված։ Իսկ ո՞ւր է տեղափոխվելու այդ տեսակավորված աղբը և արդյո՞ք Գյումրիում կան վերամշակման հնարավորութուններ։ Այս մասին են այսօր բնապահպաններն ու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պատասխանատուն խոսել Երկխոսությունների մեդիա կենտրոնում։

Գյումրիում աղբահանության վիճակն, ըստ էության, վատ չէ։ Լցված աղբամաններ քաղաքում չկան, դրանց դատարկման պարբերականությունն էլ գոհացնող է։ Սա փաստում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հիմա խնդիրը ոչ թե աղբահանությունը ժամանակին կատարելն է, այլ այն, թե ինչ թափոններ են հայտնվում կենցաղային աղբի հետ միասին ու ինչպես դրանք կառավարել։ Աղբի կառավարում նշանակում է դրանից նաև օգուտ ունենալ։ Կենցաղային թափոնների մեջ կան այնպիսիք, որոնք ենթակա են վերամշակման։ Եվ որպեսզի հնարավոր լինի տարանջատել վերամշակվող թափոնը չվերամշակվողից, պետք է աղբը տեսակավորվի, մի բան, որը Հայաստանում գրեթե չի կատարվում։

Բավական մեծ խնդիր են առաջացնում նաև արևային էներգա ապահովող պանելները։ Թվում է, թե վերականգնվող էներգետիկան բնապահպանական ծրագիր է, բայց դրա հետևանքով առաջանում են թափոններ, որոնց վերամշակումն էլի լուրջ խնդիր է։

«Այսպես կոչված՝ արևային թափոնները աննկարագրելի մեծ քանակ են ներկայացնում և մեր մոտ նույնիսկ նորմատիվ չկա, թե ինչ պետք է անենք մոտ 15 տարի հետո, երբ ավարտվեց արևային պանելների օգտագործման ժամկետը։ Եվրոպական նորմաներով ամեն մի այդպիսի պանելի վերամշակման համար պահանջվում է մոտ 20 դոլար։ Իսկ այդ պանելները հազարավոր են։ Ո՞վ է կրելու ֆինանսական այդ բեռը։ Այստեղ այդ հարցը լուծված չէ»,- ասել է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Ըստ մասնագետների, աղբի տեսակավորումն իմաստ ունի, եթե կա վերամշակող ընկերություն։ Տարիներ առաջ Գյումրիում այդպիսի արտադրամաս էր գործում, որը տեսակավորում էր աղբը և հանձնում  վերամշակող մայրաքաղաքային ընկերությանը։ Բայց այդ արտադրամասի գործունեությունը երկար չտևեց։ Մասնագետն է նշում՝ իրականում տեսակավորումն արդյունք կտա, եթե թափոնն արժեք ունենա։

«Երբ թափոնն արժեք ունեցավ այն կսկսի հավաքվել։ Իսկ թափոնները հավաքելուց հետո ի՞նչ ենք անելու, տեղափոխելու ենք մի տեղ ու այրե՞նք։ Տեսակավորման ծրագրերի 10 տարիների ընթացքում եղել են, բայց քանի որ չեն եղել վերամշակողները, նորից տարել են թափոնները աղբավայր ու խառնել են աղբին։ Որպեսզի մեզ մոտ նորից չլինի դեժավյու պետք է ունենանք այդ ձեռնարկությունները։ Կա՞ պահանջարկը, որ տեսակավորենք, թե՞ տեսակավորենք, որ տեսակավորված թափենք, հետո տեսակավորված այրենք։ Սա աբսուրդի ոլորտից է»,- նշել է «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։

Իսկ առայժմ քաղաքի ամբողջ աղբը միասին տեղափոխվում է քաղաքային աղբանոց, որտեղ ինքնայրվում է, ամռանը ծուխ ու գարշահոտություն տարածում հարակից թաղամասերում։ Նոր աղբավայրի հարցն էլ դեռ լուծված չէ։

Քաղաքապետարանը կառավարության հետ նոր աղբավայրի տարածք դեռ չի գտել։ Իսկ Գյումրիի քաղաքային աղբանոցը, որը Բուլվարային թաղամասում է, որպես այդպիսին ծառայում է 1992 թվականից և ընդլայնվելով մոտեցել է բնակելիներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP