Բաքվում անցկացվել է ընդդիմության հանրահավաքը՝ առանց ինտերնետի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Բաքվում անցկացվել է ընդդիմության հանրահավաքը՝ առանց ինտերնետի

20:37 10.03.2018

Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր անցկացրել են հանրահավաք, որին, կազմակերպիչների պնդմամբ, մասնակցել է 10 հազար, ոստիկանության պնդմամբ՝ 1500 մարդ։ Իշխանությունները, ըստ կազմակերպիչների, անջատել են հանրահավաքի վայրի ինտերնետ կապի հասանելիությունը, որպեսզի հավաքին իրենք չկարողանան ուղիղ տեսահեռարձակում իրականացնել։

Ընդդիմադիր խմբերի բողոքն ուղղված է եղել երկրի գործող նախագահի դեմ, որն իշխանության ղեկին է արդեն 15 տարի, և առաջիկա արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում կիշխի ևս 7 տարի։

«Եթե մենք մշտապես լռենք, նա իշխանությունը կսեփականացնի ցկյանս։ Այդ պատճառով ռեժիմը պետք է մտածի ոչ թե իշխանության երկարաձգման, այլ ճամպրուկները հավաքելու և բեմից հեռանալու մասին», – հայտարարել է հավաքին մասնակցող «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձել են ամեն կերպ խոչընդոտել ցույցի անցկացմանը և դրա համար ձերբակալալ են իրենց կուսակցության 8 ակտիվիստի, որոնցից 3-ը եղել են հավաքի կազմակերպիչներ։ Ձերբակալվել են նաև մասնակից մյուս կուսակցությունների անդամները։

Քերիմլիի խոսքով՝ 15 տարի իշխանության գլխին լինելով՝ Իլհամ Ալիևի կառավարությունը չի լուծել հասարակ ադրբեջանցինրի ոչ մի խնդիր։ Ռեսուրսներով հարուստ երկրում մշտապես աճել է աղքատությունը, և դրա պատճառներն են կոռուպցիան և քաղաքացիների իրավունքների ոտնահարումները։

«16 միլիարդ դոլարը, որ արտասահմանյան բանկերում կուտակել էր Քադաֆին, այդպես էլ երաշխիք չեղավ նրա անվտանգության ու բարօրության համար։ Թող մեր երկրի իշխանությունները դաս քաղեն պատմությունից»,– խորհուրդ է տվել Քերիմլին՝ ակնարկելով իրենց բռնապետի կուտակած փողերը։

Ընդդիմադիր կուսակցություններից հավաքին մասնակցել են նաև «Մուսավաթ» և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կուսակցությունները։ Ընդդիմության ղեկավարները հիշատակել են նաև Արցախյան հակամարտությունը և կասկած հայտնել, թե Ալիևը մտածում է այդ հարցի մասին։

Հանրահավաքի մասնակից կուսակցությունները դեմ են հանդես գալիս երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը։ Բանն այն է, որ ընտրություններն ավելի վաղ անցկացնելով՝ Իլհամ Ալիևը կարողացավ խառնաշփոթ ստեղծել ընդդիմության շարքերում։ Ադրբեջանի ընդդիմադիրները պատրաստվում էին հերթական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեին աշնանը, բայց «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։

Այս ընտրությունները Ադրբեջանի գործող ղեկավարի համար կլինեն չորրորդը։ Հաղթելու դեպքում Ալիևի 15-ամյա իշխանությունը կերկարաձգվի ևս 7 տարով, իսկ եթե նրա հետ որևէ բան պատահի, «գահը կժառանգի» նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Այս ամենը դե յուրե կկատարվի առանց ապօրինությունների՝ շնորհիվ 2016 թվականին ընդունված նոր Սահմանադրության, որը «կարվել է» հատուկ Ալիևների համար: Այնտեղ նույնիսկ հաշվի են առել Իլհամ Ալիևի որդու տարիքը։ Եթե մինչ այդ նախագահ կարող էին ընտրվել առնվազն 35 տարեկանները, ապա հիմա կարող է երկրի ղեկավար դառնալ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած ոք, այդ թվում՝ 21 ամյա Հեյդար Ալիև Կրտսերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

BACK_TO_TOP