Պետք չէ փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Պետք չէ փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները․ Նիկոլ Փաշինյան

14:39 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ազգային ժողովը քննարկի հօգուտ վարչապետի այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի։

«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում, ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ որևէ քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, նա պատասխանեց, որ որևէ բան ձեռնարկելու կարիք չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որ իրավիճակն ավելի ռեալ գնահատեն։ Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն և իշխում են սերն ու համերաշխությունը։

ՀՀ վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ հանդիպելո՞ւ է արդյոք ԱԺ նախագահի հետ՝ նրա մտահոգությունները փարատելու համար, ինչին նա դրական պատասխան տվեց։

«Այո, ինչո՞ւ չէ։ Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ որևէ մտավախություն չլինի, բացի օրինականությունից։ Մեզ համար կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, մնացած բոլորը, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,- ասաց նա։

Անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը, Փաշինյանը նշեց, որ Սահմանադրական փոփոխությունն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ բոլոր հարցերն օրակարգից կհանեն։ Վարչապետը նշեց, որ դա տարբերակներից մեկն է, կարող է լինել նաև այլ տարբերակ։

«Ընդհանուր առմամբ ուզում եմ հետևյալն ընդգծել՝ որևէ պարագայում որևէ գործողություն, քայլ, մտադրություն չի կարելի դուրս դնել սիրո և համերաշխության տրամաբանությունից։ Ընդհանրապես, տեսեք՝ ես իմ ելույթում ասացի, որ հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացնել։ Այո, պետք է լինեն հարցեր, որոնք լուծվելու են Սահմանադրությամբ, որովհետև ի վերջո հանրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեսավ, որ ինքը կարող է որոշումներ կայացնել, և հիմա ոչ թե անընդհատ պետք է հեղափոխություն անել, այլ պետք է ստեղծենք ինստիտուտներ, որ հնարավորություն կտան կարևորագույն հարցերի վերաբերյալ և այն հարցերի վերաբերյալ, որ գտնում է՝ իր տեսակետը հաշվի առնելով պետք է լուծվի, պետք է հնարավորություն ունենա այդ տեսակետն արտահայտել»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրաքվեի ինստիտուտը պետք է լրջագույնս ուժեղացնել։

Նա ընդգծեց՝ այն, ինչ ասվեց Հանրապետության հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն, բայց այնպես չէ, որ որևէ խնդիր լուծելու մի տարբերակ կա։ Վարչապետի խոսքերով՝ պետք է հասկանալ, որ ժողովրդի հաղթանակն անշրջելի է։ Նա հորդորեց որևէ գործողություն չձեռնարկել այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար։ Փաշինյանի համոզմամբ՝ պարզ է, որ Հայաստանում ժողովուրդը թույլ չի տա կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության վերադարձ։

«Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս նորից հարցերը օրակարգ բերել, դա չի բխում Հայաստան պետության և ազգային շահերից․ մտածողության այս վեկտորն այսօր Հայաստանում չունի և երբեք այլևս չի ունենալու հեռանկար, ես սա ասում եմ որպես սիրո և համերաշխության հեղափոխության ներկայացուցիչ»,- ասաց վարչապետը։

Արձագանքելով իր կառավարության վարած արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր արտաքին քաղաքականություն ասելով՝ հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների, սակայն իրենք չեն պատրաստվում այդ նույն ճանապարհով գնալ։ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ հակահեղափոխություն չի լինելու։

«Հակահեղափոխության ռիսկ չկա, մենք ասում ենք՝ պետք չէ ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ նորից ստիպված լինենք հեղափոխություն անել կամ հեղափոխության հաջորդ փուլը, կարծում եմ՝ բոլորդ արձանագրել եք, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, որ նույնիսկ ավելի բազմամարդ է, քան թավշյա հեղափոխության ամենաբազմամարդ հանրահավաքը։ Պետք չէ փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները»,- ասաց նա։

Հարցին՝ վախենո՞ւմ է, արդյոք, որ իշխանությունը կկորցնի, Փաշինյանը պատասխանեց, որ ինքն իշխանության ղեկին չէ, իշխանության ղեկին ժողովուրդն է, և ինքը չի ցանկանում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

21:40 25.11.2024

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

BACK_TO_TOP