Գյումրիում դեռ 2600 տնակ կա. բնակարանային կամ գումարային փոխհատուցման ենթակա է մոտ 1600-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում դեռ 2600 տնակ կա. բնակարանային կամ գումարային փոխհատուցման ենթակա է մոտ 1600-ը

20:00 01.04.2023

Գյումրիում շուտով կսկսվի տնակների ապամոնտաժման գործընթաց, որը վերաբերելու է փակ դռներին, այսինքն՝ չբնակեցված տնակներին, բնակարանային փոխհատուցում ստացած և բնակարանները վաճառած ընտանիքներին, փոխհատուցված և տնակը չապամոնտաժելու պատճառով բնակարանը չսեփականաշնորհածներին։ Այս ամենն ամրագրված է կառավարության որոշմամբ, որը կայացվել է անցած տարվա հոկտեմբերին, և ըստ էության ներառում է տնակներում ապրող բոլոր կատեգորիաների ընտանիքներին։

Նորից տնակներում ապրողների ցանկ է ներկայացվել քաղաքաշինության կոմիտե և քննարկումների արդյունքում որոշվելու է փոխհատուցման ենթակա ընտանիքների թիվը, փոխհատուցման ձևը։ Իսկ մինչ այդ քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում այն ընտանիքներին, որոնց տնակները ենթակա են ապամոնտաժման։

Գյումրիում դեռ 2600 տնակ կա, որոնց միայն մի մասն է բնակարանային կամ գումարային փոխհատուցման ենթակա։ Այս թվերը թարմացվել են այս տարվա փետրվարի 10-ին, երբ քաղաքապետարանը հերթական անգամ հաշվառեց տնակները և նոր ցանկ ներկայացրեց քաղաքաշինության կոմիտե։ Տնակներում ապրողներին հաշվառել են ըստ բնակարանային պատմության, թե ովքեր են տուն ստացել, բայց դեռ տնակում են, ովքեր վաճառել են բնակարանը, իսկ ովքեր ընդհանրապես բնակարանային աջակցության ծրագրերից մինչ օրս չեն օգտվել։

«Շուրջ 800 և ավելի տնակներ ենթակա են քանդման և իրենց փոխհատուցում ընդհանրապես նախատեսված չէ։ Մոտ 1500-1600 տնակներում ապրող ընտանիքներ փոխհատուցման ենթակա են։ Սրանք ոչ պաշտոնական, նախնական թվեր են, որոնք մենք լրացրել, ուղարկել ենք կառավարություն»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի համայնքային անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը։

Կառավարության որոշմամբ առանձին մոտեցումներ են նախատեսված բոլոր խմբերի տնակների համար։ Ովքեր բնակարան են կորցրել ու տարբեր պատճառներով փոխհատուցում չեն ստացել, հիմա նախատեսված է ԲԳՎ հատկացնել։ Վկայագրերով կլուծվի նաև այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, բայց չէին կարողացել տուն գնել։ Իսկ այն ընտանիքները, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում, կարող են դառնալ սոցիալական բնակարանի շահառու։ Իսկ այն ընտանիքները, որոնք բնակարան ստացել են, վաճառել ու մնացել տնակում կօգտվեն բնակարանի վարձակալության աջակցությունից մեկ տարի ժամկետով։  Քաղաքապետարանի պատասխանատուն է նշում,որ մեկ տարի հետո կառավարությունը կդադարեցնի այս ընտանիքներին բնակարանի վարձակալության գումար վճարել, իսկ բնակարանային հարցի լուծումը մնում է միայն բնակչի խնդիրը։ Իսկ քաղաքապետարանը հետամուտ է լինելու միայն տնակների ապամոնտաժմանը։ Քաղաքում շուրջ 800 տնակ ենթակա է ապամոնտաժման։ Հիմա քաղաքապետարանը ծանուցագրեր է հանձնում ընտանիքներին։

«Մոտ 300 ծանուցագիր հանձնել ենք ու շարունակում ենք դրանք բաժանել։ Տնակները ինքնակամ ապամոնտաժելու  համար ժամկետ ունեն մինչև մայիսի 1-ը։ Մայիսի 1-ից հետո արդեն համայնքը լիարժեք կարող է սկսել ապամոնտաժումը»,- ասել է Գևորգ Գրիգորյանը։

Առաջնահերթ ապամոնտաժման ենթակա են փակ տնակները, որոնք վաղուց բնակեցված չեն, տերերը արտերկրում են, տնակն էլ համայնքապատկան հողամասն է զբաղեցնում։ Այս դեպքում էլ խնդիր է բնակչին ծանուցելը։

Մայիսի 1-ից արդեն քաղաքապետարանը սկսելու է այն տնակների ապամոնտաժումը, որոնց տերերը ինքնակամ չեն քանդի տնակը։ Այս ընթացքում սպասում են, որ կառավարության նոր որոշումներ կլինեն փոխհատուցման ենթակա ընտանիքների մասին։

Դեռ նորից առանձին-առանձին քննարկելու են յուրաքանչյուրի անօթևանության պատմությունը բնակարանային գործեր կազմելու համար։ Քաղաքապետարանի պատասխանատուն նշում է՝ անօթևան ընտանիքների կարգավիճակներում և փոխհատուցման տարբերակներում փոփոխությունները չեն բացառվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP