Արցախյան կողմը մերժել է Բաքվում հանդիպում անցկացնելու Ալիևի առաջարկը. ինչու՞ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Արցախյան կողմը մերժել է Բաքվում հանդիպում անցկացնելու Ալիևի առաջարկը. ինչու՞

20:31 28.03.2023

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ:

«Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ»,-ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած  մեկնաբանության մեջ:

Մենք երեկ կանխատեսում էինք, որ պատասխանը մոտավորապես այսպիսինն է լինելու: Երբ շաբաթներ առաջ Բաքուն առաջին անգամ տարածեց հանդիպելու առաջարկը, Արցախի ԱԳՆ-ն իր պայմանները շարադրեց: Այս անգամ պայմանների մասին այլևս խոսք չկա: Այսօր Ալիեվը հանդիպել է նրանցից մեկի հետ, ում հետ առաջարկում էր բանակցել արցախցիներին: Նոր պաշտոն է ստեղծվել: Ի՞նչ պաշտոն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Առաջին անգամ Ադրբեջանն իր այս առաջարկը հնչեցրեց մարտի 13-ին, և այդ ժամանակ ԱՀ ԱԳՆ-ն արձագանքեց՝ սկզբունքորեն չբացառելով հանդիպման անցկացումը: Մի քանի հանդիպակաց առաջարկ արեց, որպեսզի այդ հանդիպումն իսկապես լինի բովանդակային, իսկապես լինի իրատեսական: Մի քանի առաջարկ էր արել. 1-ինը, որ հանդիպմանը պարտադիր պետք է լինեն ռուս միջնորդները, 2-րդը՝ հանդիպումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների շտաբում, ինչպես և նախորդ հանդիպումն էր տեղի ունեցել, և 3-րդը՝ քննարկվող հումանիտար և ենթակառուցվածքային հարցերը չպետք է արհեստականորեն քաղաքականացվեն, իսկ քաղաքական հարցերը պետք է քննարկվեն միջազգային ձևաչափով, որտեղ պետք է լինեն այսպես ՝ ձեռք բերված համաձայնության իրականացման հստակ երաշիքներ:

Այս անգամ Արցախի ԱԳՆ-ն չի կրկնել իր այս առաջարկները կամ կոչերը, քանի որ իրավիճակն է բոլորովին այլ. կիրակի օրը հերթական անգամ, ադրբեջանական ագրեսիայից հետո վիճակը կրկին փոխվել է: Բանակցություններն անցկացնելը իմաստ կունենա այն դեպքում, երբ վստահության մթնոլորտ կլինի կողմերի միջև:

Այսօր առավոտյան Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով նշանակել է նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաչինում: Այդ պաշտոնում նշանակվել է Մասիմ Մամեդովը:

Այդ անձնավորությունը մեզ արդեն ծանոթ է, քանի որ հենց նաև նա էր ներկայացնում ադրբեջանական կողմը՝ մարտի 1-ին կայացած Արցախ-ադրբեջանական բանակցություններում և դրանից առաջ էլ Ստեփանակերտի օդանավակայանում կայացած հանդիպմանը ևս նա ներկա էր:

Ընդ որում, այդ ժամանակ արդեն պարզ էր դարձել, որ այս անձնավորությանն ինչ-որ պաշտոնի են նախապատրաստում, քանի որ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում միայն նրա անունն էր հիշատակվում, մնացածներինը՝ ոչ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP