Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է. հետաքրքիր փաստեր արտիստի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է. հետաքրքիր փաստեր արտիստի մասին

21:25 21.08.2018

Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:

ShantNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր արտիստի կյանքի և գործունեության մասին:

Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և հաճախել տեղի հայկական Rose and Alex Pilibos դպրոցը: Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում այդ դպրոցն են հաճախել նաև System of a Down խմբի մյուս ադամները՝ Դարոն Մալաքյանն ու Շավո Օդադջյանը:

Թանկյանի երաժշտական կարիերան բավական ուշ է սկսվել: 20 տարեկանից նոր նա սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Մինչև երաժշտի կարիերա սկսելը հասցրել է զբաղվել առք ու վաճառքով, ծրագրավորմամբ և ստեղծել է իր սեփական ծրագրավորական ընկերությունը: Նա նույնիսկ պատրաստվել է ընդունվել իրավաբանական դպրոց, սակայն շուտով հասկացել է, որ դա իր համար չէ:

Նա մանկուց լսել է տարբեր ժանրի երաժշտություն՝ ռոք, հիփ-հոփ, դետ-մետալ, փանկ և այլն: Լսել է բազմալեզու երաժշտություն՝ հայկական, արաբական, հունական, իտալական, ֆրանսիական և անգլիական: Կարելի է ասել, որ Թանկյանը լսել է համարյա բոլոր ժանրերը, որից հետո այդ բոլոր ոճերը մեկտեղել է իր երգերում:

Սերժ Թանկյանը շատ է սիրում Նոր Զելանդիան և այնտեղ առանձնատուն ունի: Այնտեղ նա հաճախ է հանգստանում:

Արտիստին շատ են հետաքրքրում մարդու իրավունքների հետ կապված հարցերը և սոցիալական արդարությունը: Հենց դա է պատճառը, որ շատ հաճախ նրա երգերի թեմաներն են դառնում ահաբեկչությունը, արտագաղթը, ցեղասպանությունը, շրջակա միջավայրի խնդիրները, քաղաքականությունը և այլն:

Թանկյանը և System of a Down խմբի մյուս անդամները նկարահանվել են Screamers ֆիլմում, որում ներկայացվում է ցեղասպանությունը: Ֆիլմում պատմվում է նաև հերոսների և իրենց հարազատների պատմությունը, որոնք Հայոց ցեղասպանության վերապրածներն են։

Համաձայն Vintage Vinyl News-ի կատարած հետազոտության՝ Թանկյանը ունի չափազանց բարձր և բազմաժանր վոկալ: Նրա ձայնի դիապազոնը կազմում է 4.2 օկտավա: Ձայնի նման դիապազոն ունեն Էլվիս Փրեսլին, Սթիվեն Թայլերը և Էնթոնի Քիդիսը:

2017-ի մարտին Սերժ Թանկյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ բոլորի համար անակնկալ կատարել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի The Rains Of Castamere երգը, որը սերիալում Լանիստերների տան հիմն է: Համերգից հետո շատերը նշեցին, որ Թանկյանի կատարումը օրիգինալից լավն էր, ավելի կատարյալ ու ավելի զգացմունքային:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP