Վովա Վարդանովը՝ հնարավոր էսկալացիայի, սահմանին կուտակումների և առաջնագծի կահավորման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Վովա Վարդանովը՝ հնարավոր էսկալացիայի, սահմանին կուտակումների և առաջնագծի կահավորման մասին

21:45 22.03.2023

Էսկալացիան միայն մեծ պատերազմը չէ, էսկալացիան լարվածությունն է, քանի որ մենք չունենք կայուն խաղաղության իրավիճակ, չունենք խաղաղության պայմանագիր և երբեք չենք ունեցել. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վտանգին՝ ասել է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը.

«Այդ խաղաղության պայմանագիրն էլ եթե կնքվի, 100 տարի առաջ հիշում ենք տարբեր պայմանագրեր էս կամ էն թուրքերի հետ, որ ստորագրվում էր, հետո ինչի էր բերում, գրեթե ոչինչ չի փոխելու: Նույնիսկ եթե ենթադրենք, որ կարող ես թղթին ապավինել, որ կարող է դեր խաղալ,  էդ թուղթն էլ չկա»,- նշել է Վարդանովը:

Հարցին, թե արդյոք մեր բանակը պատրաստ է այսօր դիմակայել, եթե Ադրբեջանը գնա պատերազմի ճանապարհով, Վարդանովը պատասխանել է.

«Ոչ մի բանակ պատրաստ չի լինում պատերազմի, բոլորը պատրաստվում են, դինամիկ պրոցես է: Հայկական բանակը, մեկ-մեկ թվում էր, 94 թվականից էս կողմ, որ արդեն պատրաստ է, պատրաստման պրոցեսը զրոյացել էր, ինձ մեկ-մեկ էտպես էր թվում: Բայց հետո մեկ էլ տենում ես էլի ինչ-որ ձեռքբերում, էլի ինչ-որ զորքի տեսակ, էլի ինչ-որ տեխնիկական միջոց: Փաստորեն մեր բանակն էլ էր զարգանում, պատրաստվում պատերազմի:  Մենք 2020 թվականին տեսանք դառը հետևանքները, որ մեր պատրաստվելու տեմպն ու արագությունը շատ էր զիջում թուրքերի տեմպին ու արագությանը, հիմա էլ մենք զիջում ենք թուրքերին պատերազմի պատրաստվելու հարցում: Մեծ դեր են  այդտեղ խաղում տեխնիկայի կորուստները, որ մենք ունեցանք 2020 թվականին, մեծ դեր են խաղում Ռուսաստանից կամ ինչ-որ տեղերից զենք-զինամթերքի ձեռքբերման դժվարացումը: Դա, իհարկե, քաղաքական խնդիր է, որ այսօր ձևավորվում է երկրագնդի վրա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, շատ-շատ զենք արտադրողներ փոքրացրել են իրենց ծավալները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP