Թուրքիայի քրդերը կկանխորոշեն նախագահական ընտրությունների արդյունքները. Էրդողանի շանսերը նվազում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Թուրքիայի քրդերը կկանխորոշեն նախագահական ընտրությունների արդյունքները. Էրդողանի շանսերը նվազում են

22:15 22.03.2023

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս որոշումը նշանակում է, որ կուսակցությունը սատարելու է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Հիշեցնենք՝ ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին:

Ինչպե՞ս այս որոշումը կազդի ընտությունների արդյունքների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այս որոշումը կարող է արմատական ազդեցություն ունենալ: Դեռևս շաբաթներ առաջ քրդամետ կուսակցության համանախագահ Միհրդատ Սանջարը հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուի թիմի հետ սկսվել են քաղաքական բանակցություններ, և եթե հաջողվի պայմանավորվել դաշինք ստեղծելու մասին, կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գա և, ըստ էության, կպաշտպանի միասնական ընդդիմության թեկնածուին:

Հայտնի է, որ երկուշաբթի օրը Քեմալ Քըլըչդարօղլուն անձամբ է ժամանել քրդամետ կուսակցության գրասենյակ՝ իր թիմակիցների հետ, և հանդիպում ունեցել կուսակցության առաջնորդների հետ՝ ընդլայնված կազմով:

Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով այդ կուսակցությունն է ներկայացնում: Այդ հանդիպումից հետո քրդամետ կուսակցության մյուս համանախագահ Փերվին Բուլդանը հայտարարել է, որ որոշում է կայացվել սեփական թեկնածուով ընտրություններին հանդես չգալ: Ըստ էության՝ դա պետք է նշանակի, որ ձեռք են բերել համաձայնություն այն մասին, որ քրդամետ կուսակցությունն այս ընտրություններում սատարելու է միասնական ընդդիմության թեկնածուին, այսինքն՝ միանում է իր ղեկավարած դաշինքին:

Բայց դա կվերաբերի միայն նախագահական ընտրություններին, քանի որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը, այնուամենայնիվ, հավանաբար, ինքնուրույն է հանդես գալու: Եթե ընդհանրապես հանդես գալու հնարավորություն կունենա, քանի որ այժմ դեռ ընթացքում է դատավարությունը, և հայցվորը պահանջում է հերթական անգամ օրենքից դուրս ճանաչել այս կուսակցությունը և փակել այն: Այդ դեպքում կուսակցությունը չի կարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Ստալինն ասում էր՝ «կադրերը որոշում են ամեն ինչ». վերափոխելով այս հայտնի պատմական ասացվածքը, ես կասեի՝ նախագահական այս ընտրություններում քրդերը որոշում են ամեն ինչ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Իշխող դաշինքը ևս նոր դաշնակիցներ է փնտրում ու գտնում, և վերջին հարցումների համաձայն՝ ո՞վ է առաջատարը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP