«Ռուսաստանը ԱՄՆ-ին չի արտահանձնի ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող անձանց». Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

«Ռուսաստանը ԱՄՆ-ին չի արտահանձնի ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող անձանց». Պուտին

10:54 10.03.2018

«Ռուսաստանը երբեք չի հանձնի ԱՄՆ-ին, այն անձանց, որոնց Վաշինգտոնը մեղադրում է 2016 թ. ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC- ին տված հարցազրույցում:

Պուտինը նկատել է, որ երբեք, Ռուսաստանը չի արտահանձնում իր քաղաքացիներին, ինչպես Միացյալ նահանգները:

«ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արտահանձնու՞մ է որևէ մեկին: Սա առաջին: Երկրորդ՝ ես չեմ տեսնում, որ նրանք որևէ անօրինական բան են արել », – ավելացրել է նա:

Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը չի բացառել, որ ԱՄՆ-ում մեղադրվող ռուսները կարող են աշխատել հենց ԱՄՆ-ի համար: Պուտինը նշել է, որ այդ մարդիկ «պետական աշխատող չեն» և «չեն ներկայացնում ռուսական պետության կառավարությունը և շահերը»:

Ըստ Պուտինի՝ խոսքը կարող է լինել մի քանի ազգությունների կամ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ունեցող անձանց մասին:

«Գուցե ամերիկացիները վճարե՞լ են նրանց այդ աշխատանքի համար, ի՞նչ գիտեք, ես չգիտեմ», – ասել է Պուտինը:

Նա նաև չի բացառել, որ նշված անձինք, «լինելով Ռուսաստանում, աշխատում են ամերիկյան ընկերությունների համար»: 

«Միգուցե նրանցից մեկը աշխատել է թեկնածուներից որևէ մեկի օգտին», – ասել է ՌԴ նախագահը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ 2016 թ. ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար Վաշինգտոնի կողմից մեղադրվող մարդիկ ՌԴ կառավարության ներկայացուցիչներ չեն:

«Եվ ի՞նչ, եթե նրանք ռուսներ են: Ռուսներն 146 միլիոն են, և ի՞նչ », – ասել է Պուտինը:

Նախագահի խոսքերով՝ այդ նպատակով որոշ մարդիկ կարող են «օգտագործել որոշակի գործիքներ այլ երկրներում»:  Պուտինի պնդմամբ՝ նրանք կարող էին տեղեկատվություն ուղարկել «Ֆրանսիայից, Գերմանիայից, Ասիայից, Ռուսաստանից»:

«Դա ի՞նչ կապ ունի մեզ հետ»,-հավելել է ՌԴ նախագահը: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

23:05 26.11.2024

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երեք մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱՆ ԱԻ կենտրոնից։ Նախկինում տվյալներ էին տրամադրվել մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը 6-ից հասել է 13-ի։ Պայթյուններ են եղել այն շենքերում, որոնց վրա հրթիռներ են արձակվել, պայթյունները գրանցվել են Բարբուր, Մազրաա, Համրա թաղամասերում, ինչպես նաև […] ...

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

23:00 26.11.2024

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

Նեյմարը յուրաքանչյուր խաղից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացել

22:55 26.11.2024

Նեյմարը յուրաքանչյուր խաղից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացել

Անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրայոնը բացահայտել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի արտասովոր կետ, հայտնում է Give me Sport-ը: Բրայոնի խոսքերով` ՊՍԺ-ի աշխատակցից ինքը տեղեկացել է, որ աստղային ֆուտբոլիստը խաղերից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին ծափահարելու և շնորհակալություն հայտնելու համար յուրաքանչյուր անգամ փարիզյան ակումբից 200 հազար եվրո բոնուս է ստացել: 32-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի […] ...

Եթե «Հըզբոլլահը» փորձի վերսկսել ահաբեկչական գոծողությունները՝ մենք կհարձակվենք․ Նեթանյահու

22:50 26.11.2024

Եթե «Հըզբոլլահը» փորձի վերսկսել ահաբեկչական գոծողությունները՝ մենք կհարձակվենք․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում ասել է, որ որոշել է Լիբանանում հրադադարի պլանը ներկայացնել երկրի ռազմաքաղաքական կաբինետի քննարկմանը։ Նրա գործողությունների ժամկետները որոշվելու են իրադարձությունների զարգացմամբ, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու լիակատար ազատություն «Հեզբոլլահի» կազմավորումների կողմից հարձակումների դեպքում: «Այսօր երեկոյան ես կաբինետին եմ ներկայացնում Լիբանանում հրադադարի ծրագիր: Այս զինադադարի տևողությունը կորոշվի հետագա զարգացումներով: Միացյալ […] ...

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունների վրա

22:45 26.11.2024

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունների վրա

Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վրա՝ իբր հյուսիսկորեացի զինվորներ Ռուսաստանի տարածք ուղարկելու մեղադրանքների ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Իտալիայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշ ժամանակ աշխատել ենք միասին՝ մեծացնելու ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: […] ...

Իսրայելի հյուսիսային շրջանների տեղական իշխանությունները դեմ են «Հըզբոլլահի» հետ զինադադարին

22:36 26.11.2024

Իսրայելի հյուսիսային շրջանների տեղական իշխանությունները դեմ են «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի իշխանությունները դժգոհություն են հայտնել Իսրայելի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման միջև հնարավոր զինադադարի կապակցությամբ, երեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: «Մի՛ մտեք այս ամոթալի համաձայնագրի մեջ: Սա տխուր համաձայնություն է, համաձայնություն Իսրայելի կառավարության կապիտուլյացիայի մասին «Հըզբոլլահին», – Channel 13-ին ասել է երկրի ամենահյուսիսային Մետուլա քաղաքի վարչակազմի ղեկավար Դեյվիդ Ազուլեյը: Ազուլայի […] ...

BACK_TO_TOP