Լավրովը կոչ է անում արցախցիներին բավարարվել Կոսովոյում սերբերի ինքնակառավարման բանաձևով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Լավրովը կոչ է անում արցախցիներին բավարարվել Կոսովոյում սերբերի ինքնակառավարման բանաձևով

22:00 21.03.2023

Բաքվում իրենց համար որոշակի դրական երանգներ են նկատել Ռուսաստանի արտգործնախարարի երեկ արված հայտարարություններում: Խոսքը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսումում Սերգեյ Լավրովի խոսքերում նկատված շեշտադրումների մասին է:

Եվ ի՞նչն է Լավրովի խոսքերում դուր եկել ադրբեջանցիներին. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Բաքվի մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Լավրովը ոչ մի անգամ չի հիշատակել «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, այլ օգտագործել է միայն Ղարաբաղ բառը, ինչն ընդունելի է Ադրբեջանի համար և ինչը Իլհամ Ալիևի պահանջն է ըստ էության: 2-րդն այն է, որ Լավրովը խուսափել է շրջափակում բառն արտասանելուց, ինչը նույնպես ողջունել են Ադրբեջանի քարոզիչները: 3-րդը ուշադրություն են դարձրել, որ Լավրովը կոչ է արել երկու կողմերին էլ՝ կատարել եռակողմ համաձայնագրի պահանջը, ինչը, փաստորեն  ադրբեջանական կողմն ընկալում է որպես ակնարկ այն մասին, որ Լավրովը համարում է, որ Հայաստանը ևս չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: 4-րդն այն է, որ Լավրովը կոչ է արել ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ բանակցություններ սկսել Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի իշխանությունների միջև՝ առանց Հայաստանի մասնակցության. մի բան, այսինքն՝ խոսքը քաղաքական բանակցությունների մասին է՝ այդ թվում նաև Արցախի ապագա կարգավիճակի մասին, ինչը Արցախում մարդիկ այսօր համարում են անընդունելի, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ճնշում բանեցնել, հնչեցնել սպառնալիքներ, փակ պահել ճանապարհն ու ստեղծել ճգնաժամ և այլն:

Ամենակարևոր հանգամանքը, որի վրա ադրբեջանցիները ուշադրություն են դարձնում, դա այն բանաձևն է, որի մասին հիշատակել է Սերգեյ Լավրովը և որը առաջարկել է քննարկել որպես արցախյան խնդրի կարգավորման հնարավոր լուծում: Խոսքը 2014-15 թթ.-ների՝ Դոմբասի վերաբերյալ համաձայնագրերի մասին է, որոնք ձեռք են բերվել Մինսկում և 2013թ.-ի բրյուսելյան համաձայնագիրն է՝ Կոսովոյում սերբական իրավունքների մասին: Այս առաջարկը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է հնչում Լավրովի պես բարձրաստիճան անձի շուրթերից»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Լավրովը խոսել է ինչ-որ համայնքների միության մասին բանաձևի, որը ըստ իրեն, պետք է արցախյան խնդրի կարգավորրման հիմքում ընկած լինի: Ի՞նչ է ենթադրում այդ մոտեցումը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP