5000-ից ավելի շահառու, ընդհանուր գումարը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ․ Շիրակի մարզում աշնանացան ցորենի սերմացուի պետական աջակցության ծրագրով փոխհատուցման գործընթացն է սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

 5000-ից ավելի շահառու, ընդհանուր գումարը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ․ Շիրակի մարզում աշնանացան ցորենի սերմացուի պետական աջակցության ծրագրով փոխհատուցման գործընթացն է սկսվել

18:46 22.03.2023

Շիրակի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքների գումարների փոխհատուցման գործընթացն է սկսվել։ Շիրակի մարզում սուբսիդավորման ծրագրից օգտվել է 5804 շահառու, իսկ փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Աշնանացան սերմացուի պետական օժանդակության ծրագիրը մարզում նաև ցանքատարածքներն ընդլայնելու խթան է դարձել։ Շատ գյուղացիական տնտեսություններ վարուցանք են կատարել այնպիսի հողատարածքներում, որոնք մի քանի տասնամյակ անմշակ էին։

Նախորդ տարի աշնանացան ցորենի պետական աջակցության և մասնակի փոխհատուցման ծրագրի մոտեցումները փոխվեցին։ Սերմացուի փոխարեն այս անգամ պետությունը նախընտրեց գյուղացուն տրամադրել հողի մշակման և ցանքի ընդհանուր ծախսերի 50%-ը։  Գյուղացու պահեստավորած սերմացուի դեպքում 70 հազար, իսկ հավաստագրված սերմացուի համար մեկ հեկտարի հաշվով  հողագործին փոխհատուցվում է 120 հազար դրամ։ Շիրակի մարզում 2022-ին կատարվել է 18․200 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 16․600-ը՝ սուբսիդավորվող ծրագրի շրջանակում։

«Ընդհանուր առմամբ, Աշոցքում  շուրջ   330 շահառուի  փոխանցվել է 38 միլիոն դրամ,Արթիկում 1683 շահառուի փոխանցվել է 229,7 միլիոն դրամ  և այսօր Անիի տարածաշրջանի գումարն է փոխանցվել՝ 1089 շահառուի համար  ընդհանուր գումարը կազմել է  217 միլիոն դրամ»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և  բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

1000 հա-ից ավելի աշնանացան է կատարվել Ամասիայի 18 գյուղերում, թեև ցորենի ամենաշատ  ցանքեր ունեցող տարածաշրջանը մարզում համարվում է Ախուրյանը, միայն պետական ծրագրով կատարվել է մոտ 6000 հա-ի ցանք ։

«Ծրագրի շրջանակներում մոտ 25-30 տոկոսով ավելացավ ցանքատարածքները, քանի որ գումարի փոխհատուցումը կար, դրանից ելնելով աճ գրանցվեց, այդ էր պատճառը, որ ցանեցին, միշտ էլ բարձր է եղել ցորենի ցանքն Ախուրյանի տարածաշրջանում, 4500 հեկտարից այս տարի հասել է 6000 հեկտարի»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանը։

Մինչև փոխհատուցում տրամադրելը, մարզպետարանի և համայնքային  հանձնաժողովները մոնիթորինգ են իրականացրել, որոշ տարածաշրջաններում  գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար, տվյալ հողակտորների ծախսերի փոխհատուցումները կտրամադրվեն ավելի ուշ։

Աշնանացան ցորենի սերմացուի պետական փոխհատուցման ծրագրի արդյունքում նաև դեգրադացված ու տարիներով անմշակ մնացած հողերն են վերամշակվել։ Մարզում 2022-ի համեմատ ցանքատարածքների ծավալներն ընդլայնվել են։

«2023 թվականին ցանքատարածություններն աճել է շուրջ 6000 հեկտարով։ Նախորդ տարի ունեինք 12․700 հեկտար, այս տարի 18․200  հեկտար ցանք է իրականացվել»,- թվային տվյալներ է ներկայացրել Ռոման Համայակյանը։

Ծրագրի արդյունավետությունը սպասվում է, որ կնպաստի նաև գարնանացան ցորենի մշակումն ավելացնելուն։ Լեռնային ու բարձրադիր վայրերում ցանքերը կարող են ավելանալ ու կրկնապատկվել, երբ պետական աջակցություն գյուղացին  ստանա նաև բարձրարժեք այլ մշակաբույսերի ցանքի համար։

Սա հնարավորություն կտա  ցորենից ու գարուց բացի, զբաղվել նաև  հատիկընդեղենային ու այլ կուլտուրաների մշակմամբ ևս։ Այս տարի պարարտանյութի պետական աջակցության ծրագիր չի լինի, պարարտանյութի գնումները գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններն իրենց միջոցներով են իրականացնելու։

Այս տարի շուկայում մեկ պարկ պարարտանյութը ներկրող ընկերություններից  ձեռք են բերելու 12-13 հազար դրամով։ Այսինքն, ներկայիս շուկայական գինը սահմանված է այնքան, որքանով նախորդ տարի գյուղացուն էր տրամադրվում սուբսիդավորված տարբերակով։ Համայնքապետարանները ներկրող ընկերություններից գնային առաջարկներ են ստանում, դեռ հայտերի ներկայացման գործընթացը չի մեկնարկել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP