18:30 18.03.2023
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառման մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
«Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնահերթություններն է սահմանում և պահանջարկին համահունչ հետաքրքրությունների շրջանակ թելադրում։ Այսօր մենք ապրում ենք տեխնոդարաշրջանում և արհեստական բանականության կատարելագործման հրամայականը պատանիների մտածելակերպի ու մասնագիտացման նոր նշաձող է պահանջում։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ ու Հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ կյանքի ուղեգիր ստացած այս ծրագիրը, վստահ եմ, վաղը 100-ավոր պատանիների համար կդառնա կարևոր հարթակ նոր գաղափարներ գեներացնելու, կատարելագործված ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր նախագծելու։
Հպարտությամբ ուզում եմ հիշատակել, որ դպրոցական օլիմպիադաներում տարած հաղթանակների, ոսկե մեդալակիրների թվով, սպորտում նվաճած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների թվով Շիրակի մարզն առաջտար դիրքերում է։
Հուսով եմ, որոշ ժամանակ անց, առիթ կունենանք հպարտանալու նաև այն փաստով, որ մեր պատանիներն իրենց նախագծած սմարթ պրոդուկտով էլ հանրապետությունում պատվավոր հորիզոնականներ նվաճելու հետ մեկտեղ ճանաչում կգտնեն միջազգային ասպարեզում։
Ձեզ ստեղծագործական եռանդ ու մեծ առաջըթաց եմ մաղթում»,- նշել է մարզպետի տեղակալը։
Կրթական ծրագրի բացման միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 երիտասարդներ, կրթական և ՏՏ ոլորտի մասնագետներ։
Ներկայացվել են կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցների գրանցած արդյունքները, կատարած աշխատանքները և պրոդուկտները։
Ծրագրի գլխավոր նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրումն ու աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ:
Ծրագրի մասնակիցները Հայասատանի բոլոր մարզերից են։
13:11 29.04.2025
Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...
13:07 29.04.2025
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյանՀայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...
12:56 29.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:40 29.04.2025
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնություններըՀայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...
12:35 29.04.2025
Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...
12:32 29.04.2025
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...