20:00 11.03.2023
Գյումրիի փողոցների որոշ հատվածներում ճանապարհային երթևեկության կանոններին հակասող նշաններ ու գծանշումներ են կատարվել, որոնք պատճառ են դառնում վթարների: Նախորդ տարի միայն գծանշումների համար քաղաքային բյուջեից ծախսվել է 9 միլիոն դրամ, գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված:
Կենտրոնական փողոցներում ծանրաբեռնված երթևեկություն կա, ցերեկային ժամերին նույնիսկ խցանումներ են։ Ավտոմեքենաներն են շատացել, փոխարենը կան կենտրոնական փողոցներ, որոնք նման ինտենսիվ երթևեկության համար չեն։ Փողոցների հիմնանորոգումներից հետո նշանների ու գծանշումների շատ արագ հայտնվելը խցանումներից ու վթարներից չի ապահովագրում, հատկապես երբ դրանք տեղադրվում են ոչ ճիշտ տեղում։
Քաղաքի տարբեր հատվածներում օրական մի քանի վթարներ են տեղի ունենում: Շատ տեղերում հետիոտնային անցումները գծանշված են անթույլատրելի հատվածներում, որտեղ ավտոմեքենան արգելակելու հնարավորություն կամ իրավունք չկա։
«Կարող եմ շեշտել քաղաքում մի քանի տարածքներ, օրինակ՝ Բագրատունյաց օղակից դեպի Հաղթանակի պողոտա մուտք գործելուց հենց շրջադարձի վրա է հետիոտնային անցումը գծանշված, նույնը Շ․Ազնավուրի անվան հրապարակից դեպի Վ․Սարգսյան փողեց մտնող հատվածում է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում նշված է, որ վարորդը շրջանաձև երթևեկությունից պետք է դուրս գա ճանապարհի աջ ուղեմասով, իսկ աջ գոտիով դուրս գալուց նման դեպքերում հետիոտնը վարորդի համար հայտնվում է փակ գոտիում, այսինքն՝ դառնում է անտեսանելի, որի հետևանքով հնարավոր են վրաերթեր լինեն»,- նշում է ավտոդպրոցի տեսական դասընթացի մասնագետ Արմեն Պողոսյանը։
Ոչ ճիշտ տեղում ու դիրքում գծանշումներ են նաև այն փողոցում, որը Գյումրի մուտքն ու ելքն է ապահովում։ Երթևեկությամբ գերակտիվ, մյուս փողոցների համեմատ լայն Երևանյան խճուղում մի քանի տեղ կարելի է հանդիպել սխալ գծանշումների, դրանք արվել են անթույլատրելի տեղում՝ օրինակ, կանգառների դիմաց:
«Կանգառները տեղադրվել են ինչ-որ X ժամանակահատվածում, իսկ գծանշումները կատարվել են Y ժամանակահատվածում, այդ ժամանակ մենք ունեցել ենք սխեմաներ, թե գծանշումը որտեղ պետք է լինի, իսկ կանգառները՝ որտեղ։ Հակասությունները հենց այդտեղից են գալիս։ Պետք է քննարկենք, որ սխեման սխալ է գծվել, սխալ է տրվել, արդեն իրար հետ համատեղ կաշխատենք, սխեմայի վրա փոփոխություններ կկատարենք, կտրամադրենք մեր գլխավոր ինժեներին, որ արդեն ըստ նոր սխեմայի աշխատանքները կատարեն»,-պարզաբանում է Գյումրիի կոմունալ ծառայության պետի ԺՊ Արտավազդ Ոսկանյանը։
Ստացվում է, որ գծանշումների, կանգառների ու ճանապարհային նշանների տեղադրման ժամանակ քաղաքապետարանը առաջնորդվել է փողոցները հիմնանորոգած շինարարի տված գծագրերով, փոխարենը գծագրերը հակասում են ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքին։ Կոմունալ ծառայությունն էլ դրանք կամայական փոխելու իրավունք չունի:
Գյումրիում կարգավորված չէ նաև բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը, ծանրաքաշ բեռնատարները անարգել անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով, խանգարում են մարդատար ավտոմեքենաների շարժին: Քաղաքի փողոցներով բեռնատարների տեղաշարժի համար կարգավորումներ պարզվեց, որ կոմունալ ծառայությունը մեկ ամիս առաջ է ձեռնարկել, որոշ փողոցներում կան արդեն նշաններ։
Ճանապարհային երթևեկության կահավորումներում կան նաև նշանակության հակասություններ, ինչի հետևանքով վարորդները ստիպված խախտումներ են կատարում: Պարեկային ծառայությունը խախտումն արձանագրում է, բայց եթե վարորդը ապացույցներ ունի, որ խախտումը ճանապարհային նշանի սխալ տեղադրման պատճառով է, պարեկային ծառայության պատասխանատուն վստահեցնում է, որ այդ արձանագրությունը բեկանվում է։
«Ուսումնասիրման արդյունքում, եթե պարզվել է, որ, օրինակ՝ ինչ-որ նշանի բացակայության պատճառով է վարորդը նման իրավախախտում թույլ տվել, բեկանվել են արձանագրությունները»,- նշում է ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը
Ըստ պարեկային ծառայության, ամենաշատ հանդիպող իրավախախտումներն առանց ԱՊՊԱ պայմանագրի,առանց տեխնիկական զննման, առանց վարորդական իրավունքի վկայականի ու ամրագոտու մեքենա վարելն է: Ճանապարհների կահավորման աշխատանքներում թերություններն ու նշանների սխալ տեղադրումները հետևանք են այն բանի,որ գործառույթը համայնքինն է, այլ ոչ ոստիկանությանը։ Կառավարության որոշմամբ, այդ պարտավորությունները դրված են համայնքապետարանների վրա։ Գյումրիի քաղաքապետարանում քննարկվում է պատմական միջուկի մի քանի նեղ փողոցներում երթևեկությունը միակողմանի դարձնելու հարցը, որի դեպքում կփոխվեն նշաններն ու գծանշումները։
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած22:40 22.11.2024
Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակումԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...
22:32 22.11.2024
Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այնԻսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...
22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...