Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար. Հարութ Սասունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար. Հարութ Սասունյան

14:03 09.03.2018

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ին չեղարկված հայ-թուրքական արձանագրությունների մասին հոդված է հրապարակել ամերիկյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ամերիկահայ հրապարակախոսի հոդվածում մասնավորապես նշված է. «Նախագահ Սարգսյանը 2009 թվականից ի վեր մի շարք հայտարարություններ էր արել՝ նախազգուշացնելով, որ արձանագրությունները կհանի Ազգային ժողովի օրակարգից, եթե Թուրքիան կարճ ժամկետում դրանք չվավերացնի: Սերժ Սարգսյանը վերջին նման նախազգուշացումն արեց նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ իր ելույթի ժամանակ հայտարարելով, որ չեղյալ կհայտարարի արձանագրությունները մինչև 2018 թ. գարունը:

Արձանագրությունները ստորագրել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արձանագրությունների ծավալուն տեքստում կոչ էր արվում բացել սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև և երկու երկրների միջև հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Արձանագրությունները ներառում էին նաև դրանց հետ առնչություն չունեցող բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումը և պատմական հանձնաժողովի ստեղծումը՝ երկու երկրների միջև առկա խնդիրներն ուսումնասիրելու համար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը:

Դրա հետևանքով ամբողջ աշխարհում բողոքի մեծ ալիք բարձրացավ արձանագրությունների ընդունման դեմ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում: 2009 թ. հոկտեմբերի 10-ին՝ արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց, Սարգսյանը համաշխարհային շրջագայություն սկսեց դեպի Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի և Դոնի Ռոստովի հայկական համայնքներ, իբր լսելու արձանագրությունների վերաբերյալ նրանց մտահոգությունները: Սակայն այդ հանդիպումների ժամանակ նրա ելույթներից պարզ դարձավ, որ նա մտադիր էր ընթացք տալ արձանագրություններին, և շրջագայության նպատակն էր համոզել սփյուռքահայերին հրաժարվել իրենց առարկություններից: Արտերկիր կատարած իր այցելությունների ժամանակ Սարգսյանին դիմավորեցին կատաղի ցույցերով և առճակատումներով՝ ձախողելով նրա քարոզչական շրջագայությունը:

2009 թ. հոկտեմբերի 4-ին Լոս Անջելես կատարած այցի ժամանակ նախագահը հանդիպեց 60 հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը քննադատում էր սպասվող արձանագրությունները, մինչ հազարավոր հայեր բողոքի ցույց էին անում հյուրանոցից դուրս, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:

Այդ հանդիպման ժամանակ ես իմ ելույթում զգուշացրի Սերժ Սարգսյանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առարկելով  արձանագրությունների դեմ, կարող է արգելափակել Թուրքիայի կողմից դրանց վավերացումը: Զավեշտալի է, որ նման արդյունքը կնշանակեր, որ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահն է ակամայից պաշտպանելու Հայաստանի շահերը:

Բազմաթիվ հայերի համար՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, պարզ էր, որ Թուրքիան բնավ մտադրություն չուներ բացելու ընդհանուր սահմանը: Արձանագրությունները թուրքական կողմի խորամանկ քայլն էին՝ ճնշելու Հայաստանի վրա, որպեսզի տարածքային զիջումներ անի Ադրբեջանին Արցախի հարցում:

Իրականում 2009 թ. ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում պատրաստվում էր արձանագրությունների հետ կապել դրա հետ առնչություն չունեցող Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Միայն վերջին պահին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությամբ հաջողվեց ժամանակավորապես լուծել վեճը, և երկու կողմերն անցան արձանագրությունների ստորագրմանը:

Այնուամենայնիվ, ստորագրման արարողությանը հաջորդող տարիներին թուրք ղեկավարներն անընդհատ հանդես էին գալիս հայտարարություններով, որ իրենք մտադրություն չունեին վավերացնել արձանագրությունները, եթե Հայաստանը զիջումների չգնար Ղարաբաղի հարցում: Իրոք, Ադրբեջանը վճռականորեն բողոքել էր արձանագրությունների ստորագրման դեմ և զգուշացրել Թուրքիային չվավերացնել դրանք: Ադրբեջանը մտադիր էր ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Ղարաբաղում՝ փակ պահելով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը:  

Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին օտարերկրյա խոշոր տերություններին ճնշում գործադրել իրենց վրա՝ կայացնելու մի որոշում, որը հակասում էր հայ ժողովրդի շահերին: Հասկանալի է, որ Հայաստանը, որպես փոքր պետություն, չի կարող գործել իր ավելի մեծ ու հզոր թուրք հարևանի նման, որը բազմիցս անտեսում է միջազգային հանրության ցանկությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին առնվազն ջանքեր գործադրել օտարերկրյա միջամտությունը նվազագույնի հասցնելու համար:

Մեկ այլ դաս, որը Հայաստանի ղեկավարները պետք է քաղեն արձանագրությունների խայտառակ ջախջախումից, այն է, որ նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին: Բնականաբար, Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրներն իրենց որոշումներն են, այնուամենայնիվ, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են բոլոր հայերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից և Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը, լուրջ հիմնախնդիրներ են համայն հայության համար: Մինչ այս ուղղությամբ որևէ փաստաթուղթ ստորագրելը, Հայաստանի ղեկավարությունը պետք է համոզված լինի, որ հայ ժողովրդի մեծ մասը համաձայն է նրանց հետ: Այլապես մենք ականատես կլինենք տգեղ առճակատման կրկնության Հայաստանի իշխանությունների հետ Հայաստանում և Սփյուռքում:

Ես այս մտահոգությունները բարձրացրի ի պատասխան Սարգսյանի վերջին շաբաթվա երկու հայտարարությունների.

1) «Երբ սկսեցինք բանակցային գործընթացը, մենք բնականաբար կանխատեսում էինք երկու արդյունք՝ դրական կամ բացասական»:

2) «Եթե վաղը կամ հաջորդ օրը առաջարկներ ստանանք, մենք պատրաստ կլինենք քննարկել դրանք»:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարները չեն ընդունում իրենց սխալ մոտեցումը հայ-թուրքական հարցերում: Ճիշտ չէ, որ Հայաստանը ոչինչ չի կորցրել: Թուրքիան հմտորեն օգտագործեց արձանագրությունները՝ ապահովելու համար, որ օտարերկրյա պետությունները չմիջամտեն Հայոց ցեղասպանության հարցին: Իրականում նախագահ Օբաման ևս շահարկեց արձանագրությունները՝ խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց իր՝ 2009 թ. ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ և հաջորդ յոթ տարիների ընթացքում:

Ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հակված է կրկնելու նույն սխալը: Տարիներ շարունակ նա հայտարարում էր, որ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները նույն օրը, որ Թուրքիան վավերացնի դրանք: Բարեբախտաբար, Թուրքիան երբեք չվավերացրեց արձանագրությունները՝ թույլ չտալով Հայաստանին գործել հակառակ իր սեփական ազգային շահերի»…

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

BACK_TO_TOP