Շուրջ 4,8 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շուրջ 4,8 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

14:26 07.03.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի տարբեր ամիսներին իր մորաքրոջ տղային և դպրոցի հաշվապահ Մ. Ս.-ի բարեկամին նշանակել է համապատասխանաբար դպրոցի պահակի և հավաքարարի հաստիքներին: Վերջիններս, սակայն, երբևէ դպրոցում աշխատանքի չեն ներկայացել և աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չայած այդ հանգամանքին՝ 2016-2020 թվականների ընթացքում հաշվարկվել և հիշյալ անձանց վճարվել է ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ, որոնք տնօրեն Ա. Հ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաշվապահ Մ. Ս.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրեն Ա. Հ.-ն հավաքարարի և պահակի հաստիքներին հրամանագրված հիշյալ անձանց կողմից աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու հանգամանքները քողարկելու անձնական դրդումներով, հաշվապահ Մ. Ս.-ի հետ կատարել են պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ իրենց ստորագրությամբ յուրաքանչյուր ամիս հաստատել են դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ցուցակները, որոնցում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված անձինք հաճախել են աշխատանքի, և նրանց անվամբ հաշվարկվել է ամսական աշխատավարձ։

Վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP