09:07 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։
Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաև մասնավոր բանկերին, վարկային և այլ կազմակերպությունների։ Թեև տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»:
22:17 15.04.2025
Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցըՕրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:11 15.04.2025
Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքներըԱպրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...
21:51 15.04.2025
Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...
21:45 15.04.2025
Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...