22:00 02.03.2023
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր, Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի դեմ: Եվ ի՞նչն է Ալիևը Ֆրանսիայի գործողություններում ցեղասպանություն համարում:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ.
«Չնայած՝ չմիավորված երկրների շարժման այս կոնֆերանսը նվիրված էր Քովիդ 19-ի հաղթահարման խնդիրներին, Իլհամ Ալիևը գրեթե իր ողջ ելույթը նվիրել է տարբեր անհեթեթ մեղադրանքներին՝ Հայաստանի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի հասցեին:
Ֆրանսիայի մասին խոսելով՝ նա ասել է, որ այդ երկիրը նեոգաղութացման փորձեր է անում և հիշեցրել է այդ երկրի պատմության «մութ» էջերը՝ մեղադրելով ֆրանսիայի ժողովրդին Աֆրիկայում ցեղասպանություն գործելու մեջ:
Ալիևը ֆրանսիացիներին կոչ է արել ներողություն խնդրել Ալժիրի ժողովրդից և խոստովանել ու ճանաչել, որ ցեղասպանություն են գործել Աֆրիկայի հյուսիսում:
Հավանաբար, նա նկատի ունի անցած դարի կեսերին Ալժիրում անկախության համար պատերազմի շրջանում տեղի ունեցած մարդկային զոհերը, բայց հիշեցնեմ, որ այդ շրջանում մարդկության դեմ հանցագործություններ են կատարել ոչ միայն առանձին ֆրանսիացի գեներալներ և զինվորականներ, այլև տեղի արաբ ապստամբների առաջնորդները ևս բազմաթիվ անմեղ քաղաքացիական ֆրանսիացիների են սպանել, ինչի վերաբերյալ կոնկրետ վկայություններ կան, բայց կարևորը դա չէ, այլ այն, թե ինչո՞ւ է հենց այսօր Իլհամ Ալիևը որոշում, որ իրավունք ունի Ֆրանսիային նման մեղադրանքներ ուղղելու:
Պարզ է, որ դա պատասխանն է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի պահվածքին ադեկվատ գնահատականի. Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի արածն ագրեսիա է Հայաստանի դեմ, հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Արցախում ապրող հայերի իրավունքները, դե իսկ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն անգամ կոչ են արել ճանաչել Արցախի պետականությունը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ են արդյունավետ Ալիևի նման հարձակողական քայլերը. Ալիևը գագաթնաժողովում մեղադրանքներ է ուղղել նաև ՄԱԿ-ին: ՄԱԿ-ից ինչո՞ւ է դժգոհ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...