18:49 02.03.2023
Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, բայց տարածքով հետաքրքրվողներ այնպես չէ, որ չեն եղել, փոխարենը առաջարկները լուրջ քննարկման չեն արժանացել։ Այժմ քայքայման եզրին հայտնված պատմական հուշարձան-շենքը քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել։
«Վերանորոգման, վերակառուցման հարցեր կան, պետք է ներդրումներ կատարվեր, միայն պահպանման ծախսերը ահագին մեծ գումարներ են ծանրացած տեղական բյուջեի վրա, դրա համար էլ առավել նպատակահարմար համարվեց, որ մասնավորը տիրապետի այդ շինությանը»,- պարզաբանում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ըստ գլխավոր ճարտարապետի, շենքն աճուրդով վաճառելու որոշման հասնելու հիմնավորումը, փաստորեն, ընդամենը պահպանման մեծ ծախսերն են։ Ամիսներ առաջ նախ ուսումնասիրվել է շենքի վիճակը, մասնագիտական փորձաքննությամբ տրվել է եզրակացություն, որով էլ պատմական կառույցի աճուրդի մեկնարկային արժեքը գնահատել են մեկ միլիարդ 100 միլիոն դրամ։ Շենքն այս գնով վաճառելուն դեմ են միայն ավագանու ընդիմադիր խմբակցությունների վեց ներկայացուցիչները։ Ըստ նրանց ավագանու հաստատմանն է ներկայացվել նախագիծ՝ օրենքի խախտումով։
«Ըստ էության, տեղական նշանակության պատմական հուշարձան է հանվում աճուրդ-վաճառքի, բայց առանց հանրային քննարկման։ Էստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկը նաև դա է՝ լսել հանրության կարծիքը և ճշտել նպատակային նշանակությունը։ Մենք էդ ավագանու մանդատով չենք գործուղվել, որ տեղական նշանակություն ունեցող շենքը հանենք վաճառքի առանց հանրային կարծիք հարցնելու և առանց որոշելու, թե ինչ նպատակային նշանակությամբ է դա օգտագործվելու»,-նշում է Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը։
Ավագանու անդամ Կարեն Մալխասյանը անհիմն է համարում հիմնավորումը, թե ոչ միայն մի քանի մասնաշենքերից, կցակառույցներից նաև 6000 քմ հողատարածքից կազմված նախկին հիվանդանոցը վաճառքի են հանում պահպանման ծախսերի դժվարությունների պատճառով։ Ըստ նրա շենքի նպատակային և այլ տարբերակով օգտագործման այլ ձևեր չեն էլ գտել կամ քննարկել։
«Ճերմակ հիվանդանոց»-ի շենքը որպես պատմամշակութային հուշարձան օտարման ենթակա է միայն ԿԳՄՍ նախարարության համաձայնության դեպքում: Քաղաքապետարանը կառույցն աճուրդով վաճառելու մասին որոշման նախագիծը ավագանու նիստում ներկայացրել է առանց նախարարության պատասխանն ունենալու:
Աճուրդ հայտարարելուց առաջ, անցած տարի մայիսին, հանրային լսում եղավ շենքի նպատակային օգտագործման շուրջ։ Երեք առաջարկ ներկայացվեց, դրանից երկուսը նորից շենքը բուժհաստատություն ծառայեցնելու ծրագրեր էին։ Հանրային լսման արդյունքները, որոնք իբր թե պարզ պետք է դառնային 5 օրից, մոտ մեկ տարի է մասնակից կողմերի համար մնացել են անհայտ: Ծրագիր-առաջարկներից մեկը ներկայացրել էր Աշոտ Կուրղինյանը՝ Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրենը։
«Հանրային լսումներում մեծ ներդրումային ծրագիր ներկայացրեցինք հիմնավորումներով․ ներդրման չափը մինչև մեկ միլիարդ դրամ էր, սոցիալական կոմպոնենտ ևս ուներ մեր ծրագիրը, բայց մնաց անպատասխան ամեն ինչ։ Հանրային լսման արդյունքները բացարձակ չհասկացանք ինչ էր, մեզ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տվեցին»,- ասում է «Արմենիա» Հանրապետական ԲԿ փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Ներկայացրած ծրագրի հավակնությունները ըստ Աշոտ Կուրղինյանի քաղաքում երկրորդ ժամանակակից բժշկական կենտրոն ունենալն էր, որը ըստ նրա խիստ անհրաժեշտություն է, ինչի համար պատրաստ էր մեկ միլիարդ դրամի ներդրում կատարել, այսինքն՝ այնքան, ինչքանով որ հիմա շենքը դրվել է աճուրդ-վաճառքի։
Արդեն վարձակալված շենքի մի հատվածում 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանքներ Աշոտ Կուրղինյանն արդեն կատարել էր, որտեղ բուժծառայություններ էր մատուցելու, ևս 3 միլիոն դրամ էլ համայնքային բյուջե վարձակալության գումար է վճարել: Այժմ էլ նա չի բացառում հայտարարվող աճուրդին իր մասնակցությունը։
Շենքն աճուրդով օտարելու մրցույթի օրը ճարտարապետին հայտնի չէ․ ժամկետներ էլ չի նշում: Այս ընթացքում կփորձեն հստակեցնել այն պահանջներն ու պայմանագրային դրույթները, որոնք սահմանելու են բոլոր մասնակիցների համար: Իսկ նպատակային օգտագործման առաջնահերթություն ո՞րը կհամարեն, դա էլ ճարտարապետը չի հստակեցնում։
Նշենք նաև, որ շենքի մի հատվածում անհատույց հիմունքներով, բայց տարածքի հիմնանորոգման պայմանով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է տարածք տրամադրվել: Գրասենյակի գործունեությունը այդ տարածքում 10 տարի պայմանագրային ժամկետով է։
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԵս կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, ապա վարչապետը նշել է հետևյալը. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...
22:40 22.11.2024
Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակումԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...
22:32 22.11.2024
Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այնԻսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...
22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...