Հալեպում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+17.09 oC

Հալեպում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:48 27.02.2023

Երկուշաբթի 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հալեպի նահանգում։ Այս մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական կենտրոնը։

Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:04-ին Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) մոտ 239 կմ հյուսիս-արևելք:

Հիշեցնենք՝ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարեւան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել Է Սիրիան: Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել է 2 349-ը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի հայտարարության համաձայն՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվածների թիվը կազմել է 3 513, ևս 7 396 մարդ տուժել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:17 25.09.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նախազգուշացում է տրվել սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանին

10:08 25.09.2024

Նախազգուշացում է տրվել սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Վահագն Դավթյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ ...

Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել գավաթային խաղում

10:01 25.09.2024

Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել գավաթային խաղում

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլ է խփել և իր թիմին օգնել Լեհաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում 3-0 հաշվով առավելության հասնել «Ստալ Ժեշուվի» նկատմամբ։ 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել ընդմիջումից հետո և 85-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասը։ Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 10 խաղում խփել է 2 […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:40 24.09.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։ ...

Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

22:30 24.09.2024

Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

Նավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կարող է աճել օրական գրեթե 18 միլիոն բարելով 2023 թվականի մակարդակի համեմատ և կազմել օրական 120,1 միլիոն բարել։ Նման գնահատական է տվել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2029 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 112,3 միլիոն բարել, ինչը 10,1 միլիոն բարելով ավելի է 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ […] ...

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […] ...

BACK_TO_TOP