20:43 25.02.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 26-ին:
12:54 13.02.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա12:43 13.02.2025
Բերբոքը հանդես է եկել Ուկրաինայի բանակցություններում ԵՄ մասնակցության օգտինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել եվրոպական երկրներին մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Եվրոպան այժմ «վճռական փուլ է հասել Եվրոպայում խաղաղության և անվտանգության գոյաբանական հարցի լուծման հարցում»։ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ամենը։ […] ...
12:36 13.02.2025
Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
12:31 13.02.2025
Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության հասնելու համար․ Փիթ ՀեգսեթԱմերիկյան վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կօգնի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության […] ...
12:26 13.02.2025
3 ուղղությամբ կընդլայնվի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակըՀամընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:12 13.02.2025
Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովինՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ ...
12:10 13.02.2025
Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանըՄարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda: Գրանցումների վերջնաժամկետը […] ...