20:43 25.02.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 26-ին:
16:20 13.02.2025
Դիտարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներըԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության […] ...
16:16 13.02.2025
Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառնա առավել արդյունավետ ու վերահսկելի. ՍԱՏՄՕրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։ Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝ 🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն, 🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ […] ...
16:11 13.02.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին նվիրված աշխատանքային հանդիպում-քննարկում Շիրակի մարզպետի աշխատակազմումՓետրվարի 11-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ափոյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Ներկայացվել են […] ...
16:06 13.02.2025
Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՓետրվարի 13-ին՝ ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, […] ...
16:00 13.02.2025
Առանձնահատուկ հարգանքի տուրք՝ կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանցԳործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և […] ...
15:53 13.02.2025
Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակըԿառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է […] ...