23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ:
Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում:
Ինչո՞ւ էր Անկարան մինչ օրս հրաժարվում բանակցելուց, իրականում ի՞նչը ստիպեց Թուրքիայի իշխանություններին զիջել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախ ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հաստատել է, որ այդ հանդիպումն իսկապես կայանալու է, հերթական փուլը բանակցությունների՝ հավանաբար Բրյուսելում, մարտի 15-ին կամ 16-ին: Շվեդիայի արտգործնախարարը ողջունել է Թուրքիայի այդ որոշումը:
Մինչ օրս դեռ ՆԱՏՕ-ի անդամ 2 պետություն կա, որը հավանություն չի տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը: Դրանք Հունգարիան և Թուրքիան են: Հունգարիան, ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նույնպես զիջել է այդ ճնշման առջև, և մարտի սկզբին Հունգարիայի խորհրդարանը օրակարգ է դնելու այդ հարցը, և կա վստահություն, որ դրական լուծում կունենա:
Այսպիսով, Թուրքիան վերջին ու միակ պետությունն է, որ փորձում է վետոյի իր իրավունքից օգտվել: Թուրքիան մինչ այդ դնում էր անլուծելի նախապայմաններ, իսկ այդ ամենին հետևեց այն, որ Թուրքիան, ըստ էության, փակուղի մտցրեց բանակցությունները և ընդհանրապես հրաժարվեց բանակցելուց՝ գտնելով ինչ-որ արհեստական պատրվակներ»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Այն, որ Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները, արդո՞ք վկայում է այն մասին, որ հակված է տալ իր համաձայնությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
Մանրամասները՝ ամբողջական զրույցում:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...