14:56 21.02.2023
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեին իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:
Տեսանյութերը գնահատել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի անդամները՝ ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:
ԿԳՄՍ նախարարությունը ստացել է շուրջ 450 տեսանյութ, որից ընտրվել է չափանիշներին համապատասխանող 177-ը: Նշված պահանջներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվել:
Առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերը կհրապարակվեն ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում՝ նշելով դպրոցը: Դրանց հաջորդող առավելագույն միավորներ հավաքած տասը տեսանյութերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3khuKzS:
Հաջողված տեսանյութերը, որոնք չեն համապատասխանել չափանիշներին կամ գնահատման արդյունքում դուրս են մնացել մրցակցությունից, կհրապարակվեն ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում` https://bit.ly/3KqcYVE:
13:19 29.04.2025
Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ ՊեսկովԿիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […] ...
13:11 29.04.2025
Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...
13:07 29.04.2025
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյանՀայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...
12:56 29.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:40 29.04.2025
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնություններըՀայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...
12:35 29.04.2025
Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...