16:26 08.03.2018
Ֆանտասիկ անցյալով երկու թիմերը միմյանց դեմ կխաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում: Ընդամենը 10 տարի առաջ «Արսենալ»-ն ու «Միլան»-ը եվրոպական ամենաուժեղ ակումբների առաջին տասնյակում էին: Հիմա շատ բան է փոխվել, թեև շարունակում են մնալ եվրոպական ամենաքննարկվող ակումբներից. անգլիական թիմի հասցեին վերջին շրջանում ավելի շատ քննադատություն է հնչում, իտալացիների պարագայում ճիշտ հակառակն է: Տևական անհաջողություններից հետո «Միլան»-ը կտրուկ վերափոխվեց: Արդեն 13-րդ խաղն անընդմեջ իտալական թիմը պարտություն չի կրել: Ճիշտ հակառակ իրավիճակում է հայտնվել լոնդոնյան ակումբը. անցած 15 խաղում ընդամենը 4 հաղթանակ, վերջին 6 խաղերից 5-ում՝ պարտություն, ընդ որում՝ նաև Լիգայի գավաթում: Սրան գումարվում է երկրպագուների և մամուլի օրեցօր աճող ճնշումն ակումբի ու հատկապես գլխավոր մարզչի վրա:
68 ամյա Վենգերը, սակայն, ինչպես միշտ հանգիստ է ու hավասարակշռված: Ավելին՝ հասցրել է հայտարարել, որ մտադրություն չունի մինչև սեզոնի ավարտը հեռանալ ակումբից, եթե նրան ստիպողաբար պաշտոնանկ չանեն: Վճռորոշ դեր կարող է խաղալ Միլանի հետ հանդիպումը և, առհասարակ, Եվրոպա լիգան: Հեղինակավոր ակումբների համար ոչ այնքան հեղինակավոր Եվրոպա լիգայի գավաթը «Արսենալի» պարագայում հսկայական նշանակություն կարող է ունենալ: Հաղթանակը կարող է վերականգնել Վենգերի երբեմնի փառքը, իսկ պարտությունը վերջակետ դնել նրա կարիերայի վրա: Վենգերը սա լավ է հասկանում: Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա խոստովանել է, որ ծանր հանդիպում է սպասվում: Վենգերը պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մխիթարյանի փորձառությունը օգնել հաղթել Եվրոպա լիգայի մրցաշարում:
«Ես շատ հուսով եմ, որ նա կօգնի մեզ, բայց մինչև Եվրոպա լիգայում հաղթելու մասին մտածելը պետք է հանդիպել «Միլանի» հետ և անել ամեն հնարավորը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Իմ կարծիքով, բարդ հանդիպում է լինելու, բարդ դիմակայություն: Գիտենք, որ հիմա բարդ ժամանակներ են և մենք պետք է կենտրոնացած լինենք»,- լրագրողի հարցին պատասխանել է Վենգերը:
Վենգերը չի կիսում այն կարծիքը, որ 10 համարի խաղաոճ ունեցող երկու ֆուտբոլիստների՝ Մխիթարյանի ու Օզիլի միասին խաղադաշտ դուրս գալը սխալ է: Այսպիսի կարծիք վերջերս քիչ չի հնչել:
«Ֆուտբոլում շատ են օրինակները երբ 10 համարները խաղացել են միասին: 1970 թվականին Բրազիլիան փայլեց երկու 10 համարներով: Վստահեցնում եմ, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին: Կարծում եմ՝ շուտով խաղային այս զույգը մեծապես կօգնի մեզ: Նրանք ստեղծագործ ֆուտբոլիստներ են և լավ են պաշտպանվում»,- նշել է Վենգերը:
Պաշտպանությունը Արսենալի ամենաթույլ կողմն է մնում: Համացանցում, հատկապես «Մանչեստեր Սիթի»-ին երկու անգամ խոշոր հաշվով պարտվելուց հետո ակումբի և Վենգերի հասցեին ուղղված քննադատությունները ավելի շատ հենց պաշտպանության հետ կապված խնդրին են առնչվում: Ի դեպ, ամենաքիչ քննադատությունը Մխիթարյանի հասցեին է: Ահա օգտատերերի արձագանքներից մի քանիսը:
«Արսենալը» շարունակում է անկումը, սա արդեն ամոթ է: Միայն Մխիթարյանը ցույց տվեց հանճարեղ խաղ:Միկին ջանք չխնայեց, նա անընդհատ շարժման մեջ էր, 11 մետրանոց վաստակեց, բայց դա բավարար չէր:
Միայն հարձակվողներով ու կիսապաշտպաններով խնդիրը չի լուծվի: Լավ էր, որ գնեցին Մխիթարյանին, բայց դրանից հետո ո՞ւմ էր պետք Օբամեյանգը: Պաշտպան գնեիք, թիմին հենակետային պաշտպան է պետք:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների ,վերջին շրջանում, «Արսենալում», աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ էլ կան: Որպես կանոն բոլորն այստեղ գրեթե հավասար աշխատավարձ են միշտ ստացել, բայց աստղային ֆուտբոլիստների՝ Օբամեյանգի, Մխիթարյանի և Օզիլի մուտքով այս սկզբունքը խախտվեց: Օզիլը ստանում է շաբաթական 350 հազար ֆունտ սթերլիգ, Մխիթարյանը՝ 200 հազար, Օբամեյանգը՝ 180 հազար, ինչը զգալիոներն բարձր է միջին չափից:
Ինչ մնում է «Միլան» – «Արսենալ» հանդիպմանը, ապա այն կարևոր է երկու թիմի համար էլ, քանի որ երկուսի պարագայում էլ Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ հնարավորությունն է մնացել: Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 6 տարի առաջ: 2012 թվականի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Միլան»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին» 4-0 հաշվով: Լոնդոնցիները պատասխան խաղում հաղթեցին 3-0, բայց դուրս մնացին Չեմպիոնների լիգայից:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ «Միլան»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 8-ին Երևանի ժամանակով 21.55-ին, այն կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...