16:15 20.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում ստեղծված արտակարգ իրավիճակին: Նա նշել է, որ խնդրին, իրավիճակին տեղեկացել է անմիջապես՝ առաջին իսկ վայրկյաններից. իրեն զեկուցել են, լուսանկարներ, տեսանյութեր ուղարկել: Մարզպետի հանձնարարությամբ փոխմարզպետը և գյուղատնտեսության վարչության պետն անմիջապես այցելել են անձրևից վնասված համայնքներ: Առաջինը այցի են գնացել Շենիկ համայնք, որովհետև ամենամեծ վնասը այնտեղ է եղել:
«Այս պահի դրությամբ մեր աշխատողները կրկին այնտեղ են: Երբ արդեն մոտավոր պատկերն ունեցանք՝ ժամ-ժամուկես հետո նաև հայտարարությամբ հանդես եկանք, զեկուցեցինք համապատասխան մարմիններին, սկսեցին աշխատանքներ շահառու գերատեսչությունների հետ՝ գյուղատնտեսության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և Ջրային կոմիտեի հետ: Պետք է փաստել, որ աղետի ծավալն այնպիսին էր, որ այստեղ, եթե կար կարծիք, թե ջրանցքը լրիվ լցված է եղել, դրա պատճառով է ջուրը դուրս եկել, ապա դա թյուրըմբռնում է, ջրանցքը լցված է եղել իր ծավալով՝ այս սեզոնին համապատասխան. այդտեղ խնդիր չենք ունեցել, ուղղակի ջրի ծավալն այնքան է եղել, որ դուրս է եղել ջրանցքի ծավալներից, սելավատարը չի գործել ամբողջ ծավալով, դրա համար ունեցել եք այս վիճակը»,- ասել է նա:
Հողատարածքների վերաբերյալ մարզպետը փաստել է, որ Շենիկի հատվածում խոսքը 20 հեկտարի մասին է, հիմնականում ձմերուկի այգիներ են: Միրիջանյանը նշել է, որ անձրևի պատճառած վնասի ամբողջ ծավալի մասին տեղեկատվությունը կունենան վաղը, երբ ճշտեն Դալարիկում և Քարակերտում անձրևի հասցրած վնասի չափերը: Հարցին՝ թե ինչու չի գործել սելավատարը, մարզպետը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ պատասխանը հիմա թերի կլինի, սակայն խոստացավ այդ մասին հայտնել, երբ կունենան ամբողջական տեղեկություն: Նա կրկնեց՝ ջրի ծավալն այնքան մեծ է եղել, որ գուցե նույնիսկ սելավատարը չկարողանար դեմն առնել, այդուհանդերձ նշեց՝ ամբողջական տեղեկատվությանը տիրապետելուց հետո կհասկանան՝ որոնք են պատճառներն ու ովքեր են պատասխանատուները, որ տեղում չեն եղել:
Սելավատարը սպասարկողը, ըստ մարզպետի, համայնքն է:
«Պետք է ցավով փաստեմ, որ սա այս տարի՝ նաև իմ պաշտոնավարման ժամանակահատվածում արդեն երրորդ խոշոր աղետն է: Մենք նախորդ աղետի՝ կարկուտի ծավալները վերլուծել ենք, պետք է ընդունեմ 4 համայնքապետի, որպեսզի որևէ բնակչի բաց չթողնենք, ապա ամբողջ ծավալը կուղարկենք կառավարություն՝ համապատասխան գերատեսչական մարմին, որպեսզի նախկին վնասված ծավալին միացնեն սա ու փորձենք ստանալ փոխհատուցում: Սա այլ խնդիր է, սակայն դարձյալ կվերլուծենք, կդիմենք կառավարությանը»,- ասաց նա:
Մարզպետն ընդգծեց՝ ցանկացած պարագայում գերադասելի է գյուղացուն փոխհատուցել գումարը, երկրի ֆինանսատնտեսական վիճակը, հնարավոր է, չբավարարի, բայց իրենք ամբողջ ծավալը օբյեկտիվ կներկայացնեն կառավարությանը և կխնդրեն, որ օժանդակի:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...