Քննարկվում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի օպտիմալացման հարցը․ ոլորտի պատասխանատուները խոսել են համընդհանուր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Քննարկվում է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի օպտիմալացման հարցը․ ոլորտի պատասխանատուները խոսել են համընդհանուր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից 

19:39 17.02.2023

Հայաստանում այսօր բուժհաստատությունների հավասարաչափ հասանելիություն չկա։ Անվճար բուժսպասարկումից օգտվում են արտոնություններ ունեցողները, իսկ նրանք, որոնք չունեն արտոնություններ, բուժծառայություններից՝ այդ թվում դժվարամատչելի, օգտվում են այնքան, որքան գրպանի պարունակությունն է թույլ տալիս։ Սա այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ  նշել են իրենք՝ բուժաշխատողները։

Պետպատվերի շրջանակներում բուժսպասարկումից օգտվում են սոցիալական առանձին խմբեր, որոնց թվում են մասնավորապես հաշմանդամության կարգ ունեցողները, զինվորականները, ժամկետային զինծառայողներն ու նրանց ընտանիքները։ Մյուս բոլոր դեպքերում, եթե անգամ հիվանդը բուժհաստատություն է դիմել շտապ օգնության կանչով, որոշակի ծառայությունների ու հետազոտությունների համար պետք է վճարի։ Արդյունքում ստացվում է, որ բուժծառայությունները հասանելի են ոչ բոլորին։

«Ունենք լիքը խնդիրներ հասանելիության առումով։ Կան խմբեր, որոնց համար առողջապահությունը հասանելի է, և կան խմբեր, որոնց հասանելի է այնքանով, որքանով իրենց գրպանը թույլ կտա։ Կարծում եմ, երբ ապահովագրական համակարգը ներդրվեց, կլինեն տարբեր փաթեթներ, ըստ նախնական մուծումների կամ աշխատավարձից հետպահվող գումարների, կլինեն ծառայություններ, որոնք չեն էլ մտնի ապահովագրության մեջ։ Կլինեն նաև ծրագրեր, որոնք կընդգրկվեն ապահովագրական փաթեթներում»,- ասել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Կառավարության որոշմամբ հաստատվել է բժշկական ապահովագրության հայեցակարգը, որը ենթադրում է, որ փուլային եղանակով ապահովագրությունը պետք է ներդրվի մինչև 2027 թվականը։ Մինչ այդ հստակեցվելու են, թե որ փուլում, ում համար է ապահովագրությունը լինելու պարտադիր, ինչ բուժծառայություններ ու հետազոտություններ են ընդգրկվելու ապահովագրական փաթեթներում, և, ի վերջո ինչքան է կազմելու ապահովագրավճարը։

Իսկ երբ հասանելի դառնան գրեթե բոլոր բուժծառայություններն, արդեն բուժառուն ինքն է որոշելու, թե դրանք որ բուժհաստատությունում է իրացնելու։ Այսինքն՝ ապահովագրության ներդրումը պահանջում է նաև որակյալ բուժսպասարկում։ Այստեղ առաջ է գալիս Գյումրիի բուժհաստատությունների վերազինման ու մասնագետներով համալրման խնդիրը։

Գյումրիի պոլիկլինիկաներում և բուժհաստատություններում մասնագետների, նաև տարբեր հետազոտությունների անցկացման խնդիր կա, մասնավորապես, մանկական հիվանդանոցում շատ ծառայություններ չեն իրականացվում և հիվանդ երեխաներին ուղեգրում են Երևանի բուժհաստատություններ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն՝ Լեյլի Ասլանյանը, նշում է՝ հարցի լուծումը նորից օպտիմալացումն է։

«Քննարկում ենք հաջորդ փուլում մանկական ավստրիական հիվանդանոցի օպտիմալացման խնդիրը։ Այնտեղ կա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, և «Գյումրի» ԲԿ-ում կա մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Բացի դրանից, ունենք շատ լավ մանկական բաժանմունք և օպտիմալացման նպատակը նաև նեղ մասնագիտական ծառայությունների ներդնելն է։ Խնդիրը դրել ենք երկար տարիներ։ Երբ տնօրեններ էին փոխվում, ցանկացած տնօրենի հետ մենք շատ խիստ այդ հարցը դրել ենք, որ պետք է ունենանք մանկական ծառայությունների առաջընթաց, բայց մենք մանկական  ծառայությունների առաջընթաց չունենք»,- ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։

Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու վերջնական որոշում դեռ չկա։ Հարցը  քննարկումների փուլում է։ Ըստ Լեյլի Ասլանյանի, մանկական հիվանդանոցում բուժծառայությունների զարգացման և ավելացման հարցը վաղուց է քննարկվում, ու քանի որ դա տեղի չի ունեցել, որոշել են միավորել բժշկական կենտրոնին, որտեղ հագեցվածությունը շատ ավելին է։

Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի շենքն, ըստ պատասխանատուի, պահպանվելու է։ Օպտիմալացված մյուս հիվանդանոցների նման վարչական որոշ աշխատողների կրճատումներ են հնարավոր։ Ստացվելու է, որ Գյումրիում կգործի միայն մեկ բուժհաստատություն՝ «Գյումրի բժշկակական կենտրոն» անվանումով և արդեն օպտիմալացված հիվանդանոցների անունները կրող բաժանմունքներով։ Հիշեցնենք, մի քանի փուլով բժշկական կենտրոնին միացան Գյումրիի ծննդատունը, պաթոլոգաանատոմիական լաբորատորիան, ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP