Ադըյամանում հայ փրկարարները բազմաթիվ քաղաքացիներ են փրկել փլատակներից․ Փայլան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Ադըյամանում հայ փրկարարները բազմաթիվ քաղաքացիներ են փրկել փլատակներից․ Փայլան

14:45 17.02.2023

Հայաստանի փրկարարական ջոկատը Ադըյամանում իր աշխատանքներն ավարտել է ու վերադարձել երկիր։ Այս մասին գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Ջոկատը, զօր ու գիշեր աշխատելով, բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։ Շնորհակալութիւն»,- գրել է Փայլանը։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամում 57 պաղեստինցի է զոհվել

09:00 29.04.2025

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամում 57 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 57 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական զորքերի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57, վիրավորվել՝ եւս 153-ը։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու դիակները, որոնք դուրս են բերվել փլատակներից, տեղափոխվել են շրջանի […] ...

Վան Ին կոչ է արել BRICS-ին համագործակցել բևեռային տարածաշրջաններում և տիեզերքում

08:48 29.04.2025

Վան Ին կոչ է արել BRICS-ին համագործակցել բևեռային տարածաշրջաններում և տիեզերքում

Չինաստանը կոչ է անում BRICS երկրներին ընդլայնել համագործակցությունը նոր ոլորտներում՝ ներառյալ բևեռային շրջանները և տիեզերքը: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Անհրաժեշտ է ամրապնդել պրագմատիկ համագործակցությունը։ Մենք պետք է ավարտենք BRICS պատվաստանյութերի հետազոտության և զարգացման կենտրոնի ստեղծումը, հավատարմորեն իրականացնենք պարենային անվտանգության համագործակցության ռազմավարությունը, ընդլայնենք համագործակցությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ատալանտայի» հարձակվողը կրկնել է Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը

08:30 29.04.2025

«Ատալանտայի» հարձակվողը կրկնել է Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, գրում է Opta-ն։ Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը 24-րդ գոլն է խփել և ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի գլխավոր ռմբարկուն է։ Դա «Ատալանտայի» պատմության մեջ մեկ մրցաշրջանում լավագույն ցուցանիշն է։ 1996/97 մրցաշրջանում Ինձագին նույնպես աչքի էր […] ...

The Times. Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունը աշխատակիցներին արգելում է հեռախոսները լիցքավորել չինական մեքենաներում

08:25 29.04.2025

The Times. Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունը աշխատակիցներին արգելում է հեռախոսները լիցքավորել չինական մեքենաներում

Մեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները նոր սահմանափակումներ են մտցնում իրենց աշխատակիցների համար՝ արդյունաբերական լրտեսության զոհ դառնալու մտավախության պատճառով: Ինչպես հայտնում է The Times թերթը, որոշ դեպքերում անվտանգության կանոնակարգերը ներառում են չինական արտադրության մեքենաներում սմարթֆոնների USB պորտերին միացնելու արգելքը։ Բրիտանական զենք արտադրողները մտավախություն ունեն, որ չինական տեխնոլոգիան կարող է օգտագործվել սմարթֆոնների վրա չարամիտ ծրագրեր տեղադրելու համար: Չինաստանի […] ...

Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները

08:15 29.04.2025

Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները

Պեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հնարավորինս […] ...

BACK_TO_TOP