14:56 20.08.2018
Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
«Եվրոպական որոշ երկրներ արտահանվում է արտադրանք, չնշեմ, թե որ։ Բայց մենք, որպես հեռանկարային շուկա, դիտում ենք Միջին Արևելքը, որտեղ ավանդաբար մեծ է սպառազինությունների շուկան, և կարծում ենք՝ այնտեղ տեղ կգտնենք նաև վերջնական արտադրանքի տեսքով»,- հայտնել է Քերոբյանը։
Հայկական ռազմարդյունաբերության պատասխանատուի խոսքով՝ կա կոնկրետ հետաքրքրվածություն անօդաչու թռչող սարքավորումների և ռադիոլոկացիոն կայանների։ Հայկական կողմում փորձում են խթանել այդ հետաքրքրվածությունն ու արտադրանքն արտահանել մոտ ապագայում՝ չնայած թեժ մրցակցությանը։
«Մեր մրցակցային առավելությունը կայանում է նրանում, որ մենք լինելով կարիքավոր երկիր և ունենալով միջոցների սղություն, ուշադրություն ենք դարձրել այնպիսի տեխնիկայի, որը չի լինի թանկ, բայց, միևնույն ժամանակ, կունենա առավելություն, այդ թվում՝ ռուսական տեխնիկայի նկատմամբ»,- մանրամասնել է Քերոբյանը։
Պաշտոնյանի խոսքերով՝ ռուսական տեխնիկայի հետ մրցակցություն կա նաև ներքին՝ հայկական շուկայում, բայց Հայաստանի ձեռնարկություններն այժմ ունեն այնպիսի մշակումներ, որոնք հաջողությամբ կարող են ռուսականների հետ մրցել նաև դրսում։
Ավետիք Քերոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակն ավելի ուշ կհրապարակվի ShantNews.am կայքում։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...
23:56 01.04.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:44 01.04.2025
Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...
23:36 01.04.2025
13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչումՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...