13:19 20.08.2018
Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն:
Ուժեղացված ծառայությունը ղեկավարել է ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Շուրջօրյա ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն:
Տուգանվել են նաև երեկոյան ժամերին բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները:
Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած և չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ:
Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթևեկության մասնակից հետիոտները:
Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որևէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության:
20:07 11.04.2025
Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարինԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...