Ատեստավորման միջոցով մինչև 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

Ատեստավորման միջոցով մինչև 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին

13:24 10.02.2023

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները փետրվարի 10-ի նիստում ներկայացնելիս: Նշվել է, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան երաժշտական եւ արվեստի դպրոցների դաշնամուրի եւ երաժշտության տեսության ուսուցիչները, մարզադպրոցների ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժները: Տարվա ընթացքում նախատեսվում է նաեւ երկրորդ փուլով ատեստավորում, ինչը մասնակցելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի մյուսներին: Նախարարի կարծիքով եկող տարվանից համակարգն ամբողջությամբ ատեստավորման դիմելու եւ մասնակցելու հնարավորություն կունենա:

Սահմանվում է արտադպրոցական կրթության նպատակը՝ այն համապատասխանեցնելով հանրակրթության չափորոշչին եւ մարտահրավերներին, որոնց բախվում է համակարգը: Սահմանվում են արտադպրոցական ծրագրերի ուղղությունները եւ իրականացնողների շրջանակը: Կարգավորվում է արտադպրոցական ծրագրերի ձեւաչափի եւ վերջնարդյունքների սահմանումը, որը թույլ է տալու ունենալ բովանդակային չափորոշիչներ եւ ոլորտում որակյալ ծառայությունների երաշխավորման գործիք:

«Ցանկանում ենք արդյունավետ ու սահուն այս համակարգի կիրառումն իրականացնել ու ավարտել 2026-2027 թվականներին, ու երկրորդ փուլով աշխատավարձը բարձրացնելու եւ ութ հարյուր հազարից մեկ միլիոն հասցնելու հնարավորություն տալ մանկավարժներին». հարակից զեկույցում ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նշելով, որ իր առաջարկների զգալի մասն ընդունվել է, այդուհանդերձ կարծիք է հայտնել, որ նախաձեռնությամբ հատվածական եւ ժամանակավոր լուծումներ են տրված: Նրա գնահատմամբ արտադպրոցական ծրագրի կարեւորագույն բաղադրիչը կրթադաստիարակչական գործառույթն է, մինչդեռ կրթական եւ դաստիարակչական ծրագրեր իրականացնող մեծ հատված դուրս է մնացել այս փոփոխություններից: Նա հավելել է, որ մեր պետությունը չունի արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ռազմավարություն:

Հակադարձելով պատգամավորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եզրափակիչ ելույթում պարզաբանել է արտադպրոցական ծրագրի բովանդակությունը. այն երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողանուկությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող եւ կատարելագործող ֆորմալ-կրթական ծրագիրը լրացնող ուսումնական ծրագիր է: «Կարծում եմ, որ այս ձեւակերպմամբ փարատվում են Ձեր մտահոգությունները»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Կրթության ռազմավարությունը վեցամյա ընդմիջումից հետո նախորդ տարեվերջին է ընդունվել, որով հստակ ամրագրվել է արտադպրոցական կրթության հանդեպ մոտեցումը՝ որպես հանրակրթության բաղադրիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

09:50 29.04.2025

Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

09:40 29.04.2025

Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Երկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...

Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակը

09:28 29.04.2025

Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» գլխավորող պորտուգալացի Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը: «Նոան» այդ ժամանակահատվածում անցկացրել է չորս խաղ, տարել նույնքան հաղթանակ, խփել 13 գոլ և բաց թողել մեկը: Ռուի Մոտայի թիմը 67 միավոր ունի, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 13 միավորով: Հաջորդ տուրում […] ...

Չինաստանի ԱԳՆ. BRICS-ի երկրները պետք է դառնան համաշխարհային խաղաղության և զարգացման հենակետ

09:20 29.04.2025

Չինաստանի ԱԳՆ. BRICS-ի երկրները պետք է դառնան համաշխարհային խաղաղության և զարգացման հենակետ

BRICS-ի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն միջազգային ասպարեզում խաղաղության և զարգացման խթանման գործում: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «ԲՐԻԿՍ-ի երկրները, հանդես գալով որպես դրական և կառուցողական ուժ միջազգային ասպարեզում, պետք է ստանձնեն առաջատար դեր և դառնան խաղաղության և զարգացման հենակետ»,-նախարարի խոսքերը մեջբերված են […] ...

Լավրովը Թաիլանդի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսության և BRICS-ի համակարգման հարցերը

09:10 29.04.2025

Լավրովը Թաիլանդի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսության և BRICS-ի համակարգման հարցերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թաիլանդի իր գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և BRICS-ի շրջանակներում ջանքերի համակարգումը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ռիո դե Ժանեյրոյում ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների համաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։ Կողմերը «համեմատեցին ռուս-թայլանդական համագործակցության զարգացման հիմնական հարցերի վերաբերյալ գրառումները՝ ներառյալ քաղաքական երկխոսության խթանումը, առևտրատնտեսական […] ...

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամում 57 պաղեստինցի է զոհվել

09:00 29.04.2025

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամում 57 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 57 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական զորքերի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57, վիրավորվել՝ եւս 153-ը։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու դիակները, որոնք դուրս են բերվել փլատակներից, տեղափոխվել են շրջանի […] ...

BACK_TO_TOP