12:30 08.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10.48-ին, Քահրամանմարաշ քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
Նախնական տվյալներով՝ Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև փլատակներում՝ «Հորիզոնին» հաստատել է «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
00:00 23.04.2025
Օդի աղտոտվածության ազդեցությունը բույսերի վրա23:53 22.04.2025
Ապօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 […] ...
23:50 22.04.2025
Երևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվիԵրևանի տրոլեյբուսների վերանորոգման դեպոն 45 տարի անց կհիմնանորոգվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Նոր շենքը կունենա վարորդների ու վարպետների համար՝ հանդերձարան, լոգարան, հանգստի սենյակներ, ջեռուցման համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:47 22.04.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք էր բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահում էր Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվում […] ...
23:43 22.04.2025
Ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ըԱպրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Газель»-ն ու «Nissan»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր […] ...
23:38 22.04.2025
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշըԿրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS): Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: ԿԱՐԵԼԻ Է երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին, ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ձեր ննջասենյակում, բայց` իր մահճակալում, երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական: ՉԻ ԿԱՐԵԼԻ երեխային քնեցնել փորի վրա, քնեցնել […] ...
23:30 22.04.2025
Թմրամիջոցի հափշտակության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները հայտնաբերել են․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ապրիլի 21-ին մայրաքաղաքի Բորյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Ջրվեժի բնակիչ 23-ամյա երիտասարդի, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածի՝ թմրամիջոցների հափշտակության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...