11:24 08.03.2018
«Կասկածից վեր է, որ այսօր կանայք անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեն ունենա, ինչին, անշուշտ, արժանի են ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին»:
Մարտի 8-ի առիթով իր ուղերձում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ քաղաքապետի՝ դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:
Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի: Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստահ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձեր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:
Սիրելի՛ կանայք, մայրե՛ր և քույրե՛ր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ ողջ օրվա համար:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...