Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+9.09 oC

Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ

08:50 06.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ է զոհվել, զոհերի թիվն աճում է։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում:

Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն հայտնել է, որ տուժել են 10 քաղաքներ՝ Գազիանթեփ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիե, Ադիյաման, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիարբեքիր եւ Քիլիս ։

Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և թուրքական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում:

Ինչպես հաղորդում Է Reuters-ը, սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել, Համայի քաղաքացիական ծառայության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ ևս մի քանի շենքեր են փլուզվել:

BBC-ի պրոդյուսեր Ռուշդի Աբուալուֆը Գազայի հատվածում ասել է, որ տունը, որտեղ նա ապրում էր, ցնցվել է մոտ 45 վայրկյան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

10:28 18.10.2024

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։ ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

10:21 18.10.2024

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

10:14 18.10.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […] ...

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

10:07 18.10.2024

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել […] ...

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

10:00 18.10.2024

Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ»։ ...

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP