23:50 18.08.2018
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝ Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։
Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով կար զոհ։ Գյումրի -Կապս- Ամասիա ավտոճանապարհով երթևեկելիս ձորը գլորվելուց ապահովագրված չէ ոչ մի վարորդ: Արգելապատնեշներ չկան, իսկ գրունտային հիմքով ու խճապատ ճանապարհով անցնելը, ըստ վարորդների, ռիսկային է:
Ճանապարհը սպասարկող «Աշոցքի Ճանշին» ընկերության պատասխանատուի փոխանցմամբ՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհների կահավորմամբ ու անվտանգության համակարգերի տեղադրմամբ զբաղվում են ոչ թե իրենք, այլ Կապի և տրանսպորտի նախարարությունը, որի պատասխանատուներն էլ խնդրի հետքերով հասել էին Ջրաձոր։
Ըստ նախարարության պատասխանատու Գոռ Ավետիսյանի՝ Ամասիա տանող ճանապարհին արգելապատնեշները պարտադիր են: Բայց նախ ուսումնասիրելու են հիմնանորոգման հնարավորությունները: Այս հատվածը 2009-ին հիմնանորոգման ծրագրում ընդգրկված եղել է, բայց առանց հիմնավորման դուրս է մնացել: Ու հիմա, որպես հանրապետական նշանակության ճանապարհ, նշանակությունն ու առկա վիճակն անհամատեղելի են:
Տրանսպորտի ու կապի նախարարության պատասխանատուները շրջայցի ժամանակ արձանագրել են, որ Շիրակի մարզում վտանգավոր շրջադարձերով ճանապարհահատվածներ էլի կան՝ Քեթիի, Թորոսգյուղի ու Ջաջուռի ոլորանները, այս հատվածներում ևս ճանապարհատրանսպորտային պատահարները շատ են, արդյունքում ՝ մեքենաները հայտնվում են ձորամերձ տարածքներում, իսկ արգելապատնեշներ ու բետոնե հենասյուներ այդպել էլ չեն տեղադրվում:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...