«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ 168.-am-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարարել է, որ հողեր հանձնելու մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող: Նա էլեկտրոնային հրատարակությանը մասնավորապես ասել է.

-Պարոն Նալբանդյան, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչի՞ մասին էր ակնարկում։

– Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող։

Նորից կրկնեմ՝ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացածն ածանցյալ է։

Այս տարիների ընթացքում Հայաստանը դա ասել է թե՛ բանակցային գործընթացի ընթացքում, թե՛ հրապարակավ։ Մենք ընդգծել ենք նաև, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի համապարփակ և տևական հանգուցալուծումը։

Համանախագահները, իմիջիայլոց, կիսում են այս տեսակետը, և դրա ապացույցն այն է, որ դա ամրագրված է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են։

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա մենք հասանք մի հանգրվանի, և միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում։ Այդ սկզբունքները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն, և նրանցից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը։

Ինչպես նշեցի՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ. տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել։ Արձանագրված ձեռքբերումները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են, դրանց պահպանումն ու ամրապնդումը մեծ ջանքեր են պահանջում, խաղաղ կարգավորման գնալու համար։ Իսկ հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

BACK_TO_TOP