Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է. Հայկ Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է. Հայկ Մարտիրոսյան

18:57 18.08.2018

անցումային արդարադատություն հայկ մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված «անցումային արդարադատության» թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին:

«Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների կարծիքի կարիքը չկա: Այսօրվա իրենց բազում քննադատական ստատուսներով իրավաբանները մտնում են մի ոլորտ որը միայն առաջին հայացքից է իրենց առնչվում:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ իրավաբանները տիրապետում են պետական կառավարման լծակներին կամ խառնվում են պետական գործընթացներին` առաջանում են լրջագույն խնդիրներ: Ամերիկյան և իտալական պետական ապարատների ոչ ճկունությունը հենց դրանով է բացատրվում: Եվ դա երկրներում, որտեղ օրենքն ու համակարգայնությունը հաստատված ավանդույթներ ունեն:

Այս անցումային համակարգը հետհեղափոխական քաղաքական արտակարգ լուծում է և այն չի կարող դիտարկվել օրենքի մասնագետների տառացի ընկալման դիտակետից: Իսկ իրավաբանները, ելնելով մասնագիտական կրթության սպեցիֆիկայից` ոչ միշտ է, որ կարողանում են քաղաքական գործընթացները դիտարկել լայն տեսադաշտով:

Դիսկուրսում նրանց լայնածավալ ինքնաներգավման և օրենքների մասին իբրև թե խելացի դատողությունների լայնամասշտաբ արտահայտման պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ խնդիրը լուծելու փոխարեն այն փակուղի կմտցվի:

Երկրում հեղափոխություն է ընթանում: Երբ հեղափոխությունը կբացատրվի օրենքի տեսանկյունից, ադ պարագայում նոր կարելի կլինի դատել դրա ընթացքի օրինական դրսևորումների մասին:

Իսկ մինչ այդ` հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել և իբրև թե օրինամոլ որոշ իրավաբանները պետք է ենթարկվեն իրականության քաղաքական հրամայականներին և չխոչընդոտեն անհրաժեշտ փոփոխություններին»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP