Գնել Սանոսյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Գնել Սանոսյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

17:32 30.01.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Նազելի Բաղդասարյանին և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին։
«Տիկին Բաղդասարյանի հետ արդյունավետ աշխատել ենք, որի արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվել, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ Ուրախ եմ ներկայացնել նոր մարզպետին՝ պարոն Մուրադյանին, մեզ համար կարևոր է, որ Մուշեղ Մուրադյանը նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց զատ, աշխատել է նաև Շիրակի մարզպետարանում, ինչը նշանակում է՝ ծանոթ է աշխատակազմին, մարզպետարանի աշխատանքներին, մարզի խնդիրներին և շատ արագ կանցնի դրանց լուծմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը։ Շիրակի մարզը բարդ մարզ է, սակայն մարզի զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են այժմ ընթացքի մեջ։ Վստահ եմ՝ համագործակցությամբ կշարունակենք առաջ գնալ»,- նշել է նախարար Գնել Սանոսյանը։
Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը․
«Ուզում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթել պարոն Մուրադյանին և շնորհակալությունս համատեղ աշխատանքի համար թե տարածքային կառավարման նախարարին, թե համայնքների, թե ուժային կառույցների ղեկավարներին և, իհարկե, մարզպետարանի աշխատակազմին։ Պարոն Մուրադյանն աշխատել է մարզպետարանում և մարզպետարանի հետ համատեղ աշխատանքը լավ կստացվի, ինչի արդյունքում արդեն մեկնարկած մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն»։
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամենօրյա աշխատանքով է փորձելու հայրենի մարզի հոգսերի թեթևացմանը գնալ․
«Հարգելի պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, ուժային կառույցների ղեկավարներ, ներկաներ, ողջունում եմ Ձեզ։ Արդեն առիթ ունեցել եմ կառավարության նիստի ժամանակ ասելու, հիմա ևս կրկնում եմ՝ ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալը և վստահեցնում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ստանձնում Շիրակի մարզպետի պաշտոնը։ Ամեն ջանք գործադրելու եմ կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով։ Մեծ պատրաստակամությամբ և բարձր գիտակցումով եմ անցնում աշխատանքի մարտահրավերներով լի այս շրջանում և հավատացած եմ՝ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր մարմինների համագործակցված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք արդյունքներ գրանցել։ Անելիքներ շատ կան, բայց կա նաև կամք աշխատելու և շենացնելու»,- ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

BACK_TO_TOP