21:00 26.01.2023
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել, եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս աշխատանքներ կատարել ամբողջ ծավալով: 10 հեկտար տարածքում մարզական համալիրի բոլոր ենթակառուցվածքների ու մասնաշենքերի կառուցում է ընթանում: Համալիրի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին, ավարտի ժամկետ նախանշվել է 2025 թվականը։
2021 թվականի ամռանը սկսված շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր 500 միլիոն դրամ։ Սա կառուցապատման առաջին փուլի ֆինանսավորման չափն էր, որով կառուցվել են բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի շինություններից վեցը: Մոտ մեկ ու կես տարի անց պատրաստ է երկհարկանի շենքի վարչական մասը, մարզադահլիճը, կից կառույցներն ու 13 մետր բարձրության մրցումային դահլիճը, որի պատերին շուտով կտեղադրվեն 70 տոննա կշռող երկու մետաղական կոնստրուկցիաներ:
Մրցումային դահլիճը կունենա 1000 նստատեղ, հանդերձարաններ ու հանգստի սենյակներ: Մարզական համալիրի բարձրահարկ կառույցները հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների ու հյուրերի տեղաշարժի համար: Ձյուն չկա, բայց գրանցվող ցածր ջերմաստիճանի պայմաններում շաղախը չսառչելու համար օգտագործում են հատուկ նյութեր:
«Ցուրտ եղանակներին, հատուկ նորմերով նախատեսված, մենք լուծույթներ ունենք, որոնք խառնում ենք ջրի հետ, որ աշխատանքները շարունակենք, բետոնը չսառչի, այսպես կարող ենք աշխատել մինչև 5 աստիճան ցրտի պայմաններում»,- նշում է «Գրիգորյան Շին» ՍՊԸ աշխղեկ Միշա Թամամյանը։
Մարզական համալիրի կենտրոնական հատվածում նաև սկսվել են 4 մասնաշենքերից բաղկացած հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Կառույցը լինելու է բրգաձև, ունենալու է մինչև չորս հարկ բարձրություն: Հիմքերի փորման աշխատանքների ժամանակ բացված տուֆային շերտը պատճառ է դարձել, որ ավելի խորը հիմքեր կառուցվեն, արդյունքում՝ առաջացել է ավելի քան 3 մետր բարձրության ստորգետնյա տարածք, որն էլ որոշվել է վերածել հրաձգարանի:
«Նիշի ու գրունտի հետ կապված փոփոխություն եղավ։ Հասել էինք տուֆի շերտին, այդ իսկ պատճառով հյուրանոցի ընդհանուր տարածքում առաջացավ նկուղային հատված՝ մոտավորապես 3300 քմ մակերեսով։ Այս դեպքում դա շատ լավ եղավ, նախնական տվյալներով կօգտագործվի որպես հրաձգարան»,- նշում է շինընկերութան աշխղեկը։
Սա միակ նախագծային փոփոխություն չի եղել, մարզական համալիրում կկառուցվի նաև լողավազան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու ցատկահարթակներով:
Հարևանությամբ՝ մարզադաշտի համար նախատեսված տարածքում ընթանում են մարզադաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքները: 1000 հանդիսականի համար կառուցվող մարզադաշտը կունենա առանձնացված վազքուղիներ։ Բազմաֆունկցիոնալ մարզական համալիրը կունենա նաև թենիսի ու վոլեյբոլի կորտեր։
Հաստատված ֆինանսական հատկացումների ժամանակացույցն ու շինարարության ընթացքի փուլերի ժամկետները չխախտելու պարագայում շինարարը կառուցապատումները կավարտի 2025 թվականին, ինչպես և նախանշված է ծրագրով։ Իսկ լողավազանի շինարարության համար կսահմանվեն լրացուցիչ ժամկետներ։
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...