Շիրակում և Լոռիում անչափահաս հանցագործների թիվը մտահոգիչ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Շիրակում և Լոռիում անչափահաս հանցագործների թիվը մտահոգիչ է

15:42 07.03.2018

Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր վիճակը:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցա­գոր­ծության դեպք: 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպք:

Իսկ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված 35 հանցագործության դեպք: Նախորդ տարի գրանցվել է 29 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքեր:

Վիճակագրական տվյալները համադրելով անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված գործերով ձեռք բերված փաստական տվյալների, որպես ապացույց հանդիսացող՝ հանցագործությունը ծնող պատճառների և պայմանների հետ՝ պարզվել է, որ այս մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նաև չեն ձեռնարկվել արդյունավետ քայլեր՝ վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ: Բացի դրանից,  չեն իրականացվել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր:

Որպես նշված խնդիրների լուծման մեխանիզմներ՝ Շիրակի մարզի դատախազության կողմից կարևորվել են հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը, վերականգնողական կենտրոնների զարգացումն ու ցանցի ընդլայնումը: Անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով իրազեկության բարձրացումը, հնարավորության դեպքում ողջամիտ միջոցներով քրեական բովանդակությամբ հեռուստասերիալներին անչափահասների հասանելիությունը սահմանափակելու որոշակի մեխանիզմների ստեղծումը, իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնների գործունեությանն աջակցելը, ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար համապատասխան ուսուցման կազմակերպումը:

Կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման համատեքստում ցածր մակարդակի վրա է դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների և մարզպետարանի, իրավապահ մարմինների միջև համագործակցության մակարդակը:

Հաշվի առնելով այս ամենը և նկատի ունենալով, որ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիներն առաջնային գործառույթային դերակատարություն ունեն անչափահասների հանցավորության նախականխման և կանխման գործում՝ Շիրակի և Լոռու մարզերի դատախազները նախորդ ամսվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում դիմել են համապատասխանաբար Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզերի դատախազներն անհրաժեշտ են համարել անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների  պատշաճ իրականացումն ապահովելու, այդ կապակցությամբ պետական և տեղական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Դատախազների կողմից բարձրացված հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարզերի դատախազությունների, ոստիկանության, պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարաններում կազմակերպվել են ընդլայնված կազմով հանդիպումներ: Դրանց ընթացքում վեր են հանվել անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման պատճառները: Կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները և դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Որոշվել է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ՝ տեղեկատվության փոխանակման և տեսադաշտում հայտնված դեպքերի  քննարկման նպատակով:

Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող իրավասու կառույցի աշխատակիցների կողմից առանձին-առանձին ուսումնասիրել թիրախային համարվող այն անչափահասներին վերաբերող գործերը, ում մասին շահագրգիռ կառույցների կողմից ստացել են համապատասխան իրազեկումներ։ Որոշվել է նաև ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած  և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային ծրագրեր, հանցավոր  վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP