10:41 18.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Նման որոշում է այսօր ընդունվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։ Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հետաքրքիր ընտրություններ են սպասվում։
«Կուսակցությունները կարող են մինչև օգոստոսի 29-ը ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»,-ասել է նա: Քարոզարշավի մասով Սմբատյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի ժամկետը կրճատվում է. «Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին»:
18:26 28.04.2025
«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...
18:18 28.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...