Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն առաջին նիստն է գումարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն առաջին նիստն է գումարել

18:09 24.01.2023

Ջրաձոր գյուղի տեղափոխության ծրագիրը մեկ տարի է, որ մեկնարկել է, և մեկ տարվա ընթացքում գյուղում գույքագրում, չափագրում, մարդահամար է կատարվել, հստակեցվել են բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Այս ամենը կարևոր է հետագայում փոխհատուցման գործընթաց սկսելու համար։ Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այսօր Ամասիայում առաջին նիստն է գումարել, որի ընթացքում ամփոփվել են Ջրաձորի տեղափոխության համար մինչ այս արված աշխատանքները և ներկայացվել են անելիքները։

Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովի կազմում մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ են։ Համայնքապետարանի, կադաստրի կոմիտեի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ջրային կոմիտեի ու մարզպետարանի ներկայացուցիչները միասին են որոշում կայացնելու, թե Ջրաձորի բնակիչներին ինչ կարգով է փոխհատուցում տրամադրվելու տների, օժանդակ շինությունների ու վարելահողերի դիմաց։ Բայց մինչ գործը փոխհատուցման կհասնի, դեռ փաստաթղթային հարցերը Ջրաձորում լիարժեք կարգավորված չեն։

Ջրաձորցիներն իրենց տներն ու անշարժ գույքը չեն սեփականաշնորհել, որովհետև անցած 30 և ավելի տարիների ընթացքում սպասել են գյուղի տեղափոխությանը։ Հիմա յուրաքանչյուրի տունն ու օժանդակ կառույցները նախ պետք է պետական գրանցում ստանան։

Մասնագետներն ամենաբարդը համարում են հենց փաստաթղթային ձևակերպումները։ Մոտ մեկ ամսից նախատեսում են ավարտել ժառանգության ընդունման և գույքի պետական գրանցումները, որից հետո հերթն արդեն փոխհատուցումներին կհասնի։ Փոխհատուցումների հերթում առաջինը վարելահողերն են։

«Առաջնահերթ նախատեսել ենք մասնավոր գրանցված վարելահողերի փոխհատուցումը սկսել և համայնքային հողերինը։ Ունենք 26 համայնքային հողակտոր, որոնք փոխհատուցման ենթակա են։ Դրանից հետո կանցնենք բնակելի տներով չծանրաբեռնված օժանդակ շինությունների օտարմանն ու փոխհատուցմանը։ Իսկ բնակելի տների համար կնքվելու է երկու պայմանագիր։ Նախ փոխանակման նախնական  պայմանագիր ենք կնքելու, երբ կունենանք նոր բնակավայրի տների էսքիզները։ Իսկ տների կառուցումից հետո կկնքվեն վերջնական փոխանակման պայմանագրեր։ Փոխհատուցման արժեքը ընտրվել է շուկայական ու կադաստրային արժեքներից առավելագույնը՝ գումարած 15%։ Կոնկրետ վարելահողերի կադաստրային գինը Ջրաձորում ավելի բարձր է, այսինքն՝ հողերի համար կստանան կադաստրային արժեքին համապատասխան փոխհատուցում գումարած 15%»,- ասել է ծրագրի իրականացման թիմի ղեկավար Տիգրան Դանիելյանը։

Փոխհատուցման հաշվարկը ևս որոշված է։ Հաշվի են առնվելու տների, օժանդակ կառույցների ու վարելահողերի շուկայական նաև կադաստրային գները և ընտրվելու է դրանցից ամենաբարձրը։

Նոր Ջրաձորի գլխավոր հատակագծի կազմումն ընթացքի մեջ է, նաև նախագծային աշխատանքներն են մեկնարկել։ Ընդհանուր առմամբ, Ջրաձորի տեղափոխության ծրագիրը կարժենա 4 մլրդ 950 մլն դրամ։ Իսկ տևողությունը ավելի քան 5 տարի է, հաշվարկը կատարվում է մեկնարկի ամրագրված օրվանից՝ 2021-ի դեկտեմբերի 3-ից։ Գյուղի տեղափոխությունն ավելի շուտ է ավարտվելու, քան Կապսի ջրամբարի վերակառուցումը։

Առաջին փուլով նախատեսվում է ջրամբարը վերակառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, հետագայում պատվարի բարձրացման հաշվին, ծավալը կհասցվի մինչև 60 մլն խորանարդ մետրի։ Այս ծավալն ապահովելու համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակ։

«25 մլն խորանարդ մետր ծավալի պարագայում շինարարությունը նախատեսված է 35 ամիս՝ հաշվի չառած ձմեռային դադարները։ 60 մլն խորանարդ մետրի համար պահանջվելու է ևս 20 մլն եվրո, իսկ 25 մլն ծավալի համար պայմանագրի արժեքը կազմում է 73 մլն եվրո»,- ասել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը։

Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենն է նշում՝ Կապսի ջրամբարի վերակառուցումը նախատեսվում է սկսել ապրիլ ամսին։ Կառուցապատողը չինական ընկերություն է։ 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարը վերակառուցելու համար ֆինանսական միջոցներ կան։ Չինական ընկերության հետ բանակցություններն արդեն ավարտված են, և պայմանագիրը շուտով ներկայացվելու է այդ ընկերության ստորագրմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP