Ոստիկանը փորձել է թաքուն բնակարան մտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+20.09 oC

Ոստիկանը փորձել է թաքուն բնակարան մտնել

15:27 07.03.2018

Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն երեկ՝ փետրվարի 6-ին, ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել է դռան փականի բռնակը և փախել:

Դրանից հետո Ա. Մ.-ի որդին Հ. Մ.-ին բռնել է շենքի բակում և  ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: 

Պարզվել է, որ Հ. Մ.-ն աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում՝ որպես ՊՊԾ դասակի ոստիկան: Նյութերի համաձայն`փետրվարի 6-ին նա Գյումրիից Արթիկ քաղաք է մեկնել իր կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա փակցված են եղել մեկ այլ քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենայի համարանիշեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, այն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

20:33 08.10.2024

CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի որակազրկումը կրճատվել է։ 31-ամյա կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս, ինչպես նաև նա չի վճարի 5 հազար եվրո տուգանքը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոգբան 2025թ․ հունվարին կկարողանա վերսկսել մարզումները Թուրինի «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին կստանա պաշտոնական խաղերի մասնակցելու իրավունք։ […] ...

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

20:27 08.10.2024

Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […] ...

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

20:17 08.10.2024

Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

Ուկրաինայում զինվորականի մոտ, ով Լեհաստանում վերապատրաստում է անցել, Մարբուրգի վիրուս է հայտնաբերվել, գրում է Mash-ը։ «Աֆրիկյան Մարբուրգի մահացու վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայում, այն բերվել է Լեհաստանից մի զինվորականի կողմից, ով այնտեղ վերապատրաստվել է նախքան ռազմաճակատ ուղարկելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա արդեն հոսպիտալացվել է Ուժգորոդի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քանի […] ...

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

20:07 08.10.2024

Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և, անկասկած, համակրում եմ Մոհամեդ Սալահին։ Չնայած հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպել նրան, ինձ համար հետաքրքիր կլիներ նրա հետ շախմատ խաղալ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարզիկներին, որոնցով ես հիանում եմ։ Գիտեմ նաև, որ […] ...

SHANTNEWS

20:00 08.10.2024

SHANTNEWS

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է

19:55 08.10.2024

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք […] ...

BACK_TO_TOP