20:15 23.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է, և այն չի գոհացնում:
«Տարիներ առաջ մենք տարվա կտրվածքով ունեցել ենք 500-ից ավելի հաստատված թեկնածուական: Իհարկե, չի բացառվում, որ այդ ցուցանիշը ուռճացված լինի, մեր գիտական պոտենցիալին համապատասխան չէ, սակայն այս 166-ն էլ մտահոգիչ է: Մենք գիտության ոլորտում սերնդափոխության հարցերը նման փոքր թվով թեկնածուականների հաստատման արդյունքում չենք կարող ապահովել: Շատ կարևոր է թեկնածուական կրթությունը գրավիչ դարձնելը»,- ասուլիսի ընթացքում նշել է Կարեն Քեռյանը:
Թեկնածուականների առնչությամբ 2022 թ.-ի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:
2022 թ.-ին բնական գիտությունների թևում ամենից շատ թեկնածուական պաշտպանություններ եղել են մաթեմատիկական, տեխնիկական կենսաբանական գիտությունների գծով: Հումանիտար թևում ամենաշատ պաշտպանությունները եղել են տնտեսագիտական, բանասիրական, իրավական գիտությունների գծով:
Կան ոլորտներ, որտեղ բավական պասիվություն է, նույնիսկ զրո ցուցանիշ է գրանցվել: Դրանք են՝ գյուղատնտեսական, անասնաբուժական, դեղագործական, փիլիսոփայական, սոցիալական գիտությունները: Կարեն Քեռյանը նկատել է, որ գյուղատնտեսական ուղղվածությամբ ոչ վաղ անցյալում տարեկան 20 հաստատված թեկնածուական է եղել: Չնայած դրան՝ արդեն երկրորդ տարին է գյուղատնտեսական գիտությունների ուղղվածությամբ պաշտպանություն չի գրանցվում:
«Սա բավական անհանգստացնող պատկեր է: Եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք մասնագիտական լուրջ խնդիր: Կանգնելու ենք ցածր որակավորմամբ մասնագիտական խնդրի առաջ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որ ոլորտները պետք է վերցնել պետական հոգածության ներքո: Դա պետք է լինի բազմաշերտ, միայն ֆինանսավորումը բավարար չէ: Անհրաժեշտ է տարբեր մեխանիզմներ ներդնել ոլորտը գրավիչ դարձնելու համար»,-ասել է Կարեն Քեռյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:08 03.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 4-ին19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ16:22 03.12.2024
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը15:13 03.12.2024
Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը14:51 03.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում14:30 03.12.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ14:27 03.12.2024
Ռյուտե. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը13:35 03.12.2024
Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է21:08 03.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 4-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի և ոչ բնակիչ-բաժանորդների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան փ. 187 շենք, Սիսակյան փ. 18Բ շենք, 11։00-17:00 […] ...
21:00 03.12.2024
Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի […] ...
20:48 03.12.2024
Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետԱրդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ: Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի […] ...
20:42 03.12.2024
Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունումՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […] ...
20:30 03.12.2024
Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքըԶինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […] ...
20:21 03.12.2024
Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։ Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։ Հայաստանի ԱԳ նախարար […] ...